Հինգշաբթի , 12 Հունիսի 2025

Իշխանական նոր արկածախնդրությունը Փաշինյանին կարող է աթոռ արժենալ

Այս օրերին իշխանությունները լծվել են համընդհանուր հայտարարագրման համակարգի գովազդի գործին:

Նիկոլ Փաշինյանն է հատկապես այս ուղղությամբ փորձում նոր գովազդային տրյուկներ մտածել՝ իբր ցույց տալու, թե համընդհանուր հայտարարագիր լրացնելը ոչ միայն անհրաժեշտ, այլև հաճելի գործընթաց է: Այդ նպատակով, օրինակ, իր աշխատասենյակ էր հրավիրել ՊԵԿ ղեկավարին, փոխվարչապետին ու մյուսներին՝ փորձելով էլեկտրնային եղանակով հայտարարագրում անել, բայց ի վիճակի չէր եղել: Դրանից հետո ֆեյսբուքյան «լայվ» է արել ու զանգահարել բանկ՝ հայտարարագիր լրացնելու նպատակով: Կարճ ասած՝ փորձում են հանրության մոտ լուրջ դժգոհություններ առաջ բերած համակարգն ինչ-որ կերպ փիառել:
Իրականում, սակայն, ակնհայտ է, որ նպատակը մարդկանց հերթական անգամ տուգանքի մատերիալ սարքելն է մի դեպքում, երբ հայտնի է, թե ինչեր էր Փաշինյանը հեղափոխության ժամանակ խոսում ու խոստանում:
ՊԵԿ-ի հրապարակած 20 էջանոց փաստաթուղթը, որը վերաբերում է համընդհանուր հայտարարագրին, փաստացի սև շուկա է զարգացնելու Հայաստանում, քանի որ անկանխիկ գործարքներն ակնհայտորեն նվազելու են, էականորեն աճելու է կանխիկի շրջանառությունը, ինչը ենթադրում է ստվերի ավելացում, իսկ իշխանություններն էլ, օգտվելով դրանից, աջ ու ձախ տուգանելու են՝ մարդկանց գլխին դառնալով իրական պատուհաս: Ավելին՝ կա տեսակետ, որ ՔՊ-ի այս նոու-հաուն նպատակ ունի՝ հարվածելու նաև գործարարներին. չհայտարարագրած ունեցվածքի կորստի խնդրի առաջ կարող են կանգնել: Մյուս կողմից՝ չկան հստակ օրենսդրական կարգավորումներ, ինչը կարող է քաոս առաջացնել ամբողջ պետությունում:
Ակնհայտ է, որ իշխանությունների նման գործելաոճը խնդրահարույց է ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև քաղաքական իմաստով: Տեսանելի ապագայում ընտրություններ են, ուստի անհասկանալի է, թե ինչու է ՔՊ-ն այսքան ոչ պոպուլյար որոշում ընդունել, իրե՞նք են այսպես որոշել, թե՞ ասենք դրսից են պարտադրել Նիկոլ Փաշինյանին մուծվել…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ապրիլի 24-ը՝ յուրատեսակ լակմուսի թուղթ. ինչպե՞ս բացատրել աշխարհի սառնասրտությունը

Ապրիլքսանչորսյան իր ուղերձում ԱՄՆ նախագահ Թրամփը ձեռնպահ է մնացել «ցեղասպանություն» եզրույթը գործածելուց, ինչը դատապարտել են …