Երկուշաբթի , 10 Փետրվարի 2025

Սասուն Միքայլեյյանը պղծում է Վազգեն Սարգսյանի հիշատակը

Բանակի օրվա կապակցությամբ սովորույթի ուժով Եռաբլուրում հայտնված Սասուն Միքայելյանը, արձագանքելով լրագրողներից մեկի հարցին՝ ձեզ համար ծանր չէ՞ Վազգեն Սարգսյանի շիրմաքարի առաջ կանգնելը, ասել էր.«Ես Վազգեն Սարգսյանի գործն եմ շարունակում մինչև էսօր…»:

Արդյոք Սասուն Միքայելյանը չի՞ պղծում Վազգեն Սարսանի հիշատակը, երբ ինքն իրեն համեատում է նրա հետ կամ հայտարարում, թե նրա գործն է առաջ տանում:
Մի՞թե Վազգեն Սարգսյանը թուրքական օրակարգն էր սպասարկում…
Սասուն Միքայելյանն այսօր տեղավորվել է Նիկոլ Փաշինյանի տաքուկ ծոցում ու փորձում է իր ու որդու համար հարուստ, անհոգ ապագա կառուցել՝ չհասականլով, որ իր վարքագծով ոչ միայն անարգում է հերոսներին ու նրանց շիրիմները՝ ամեն անգամ Եռաբլուրում հայտնվելով ու ինչ-որ բաներ բարբաջելով, այլև խորտակում է ողջ երկիրը՝ թուրքերի կողմից պատրաստված ու ՔՊ-ին հանձնված դուդուկի մելիզմների ներքո տրնգի պարելով: Եվ այս մարդը ԵԿՄ է գլխավորում…
ԵԿՄ-ն Մանվել Գրիգորյանն էր գլխավորում, որ երբեք չդավաճանեց իր կոչմանն ու մնաց հավատարիմ հայրենիքին ու պետությանը, նույնիսկ այն ժամանակ, երբ այդ պետությունն իր արյունն էր խմում: Մանվելը կարող էր իրեն բարոյական իրավունք վերապահել ու խոսել իր ու Վազգեն Սարգսյանի ընդհանրություներից, նրա գործի շարունակականությունից, այլ ոչ թե մեկը, ով նույնիսկ 44-օրյա պատերազմին պրակտիկորեն չմասնակցեց՝ իբր վիրավորված լինելու պատրվակով, բայց իրականում ճշմարտությունն իմանալու. գիտեր՝ ամեն ինչ նախապես գծագրված ու պայմանավորված էր, գիտեր, որ պարտությունն անխուսափելի էր լինելու:
Սասուն Միքայելյանը պետք է իմանա, որ Նիկոլ Փաշինյանի ու մյուս ՔՊ-ական «շիշկաների» հետ միասին ամբողջական պատասխանատվություն է կրում թե՛ պարտության, թե՛ դրան հետևած իրադարձությունների համար: Այդ ամենն ունենալու է ոչ միայն քաղաքական կամ բարոյական, այլև իրավական հետևանքներ ճիշտ այն ժամանակ, երբ ՔՊ-ն լքի իշխանությունն ու Սասուն Միքայելյանը մնա առանց «կռիշ», որի ներքո թալանում է իրեն վստահված ոլորտը՝ փողը կյանքի իմաստ դարձրած:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սասունը «Վիլիսը» հայ մարդուց կարևոր է համարել

Սասուն Միքայելյանն է վերջապես մեկնաբանել Տավուշում ԵԿՄ-կանների վարքագիծը՝ ոչ միայն արդարացնելով տեղի ունեցածը, այլև հայտարարելով, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով