ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը, ինչպես հայտնի է, դիմել էր մշակութային գործիչներին, որպեսզի նրանք արձագանքեն Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ սկանդալային հայտարարությանը: «Այս եթերից հետո բոլորդ պարտավոր եք մեկ մարդու նման դատապարտող հայտարարությամբ հանդես գալ՝ Նիկոլ Փաշինյան կոչված երևույթի հասցեին՝ կապված Եղեռնի հարցը հարցականի տակ դնելու հանգամանքով»,- մասնավորապես՝ ասել էր Ղուկասյանն իր ֆեյսբուքյան «լայվում»:
Նա խոստացել էր, որ եթե 24 ժամվա ընթացքում արձագանք չլինի, ապա հատուկ անդրադարձ է կատարվելու խնդրին: Եվ ահա մի քանիսն արձագանքել են՝ Ցեղասպանության փաստը հարցականի տակ դնելու փորձերը դատապարտելով:

 Քրիստինե Պեպելյանը, Արմենչիկը, Տիգրան Ասատրյանը, Արման Հովհաննիսյանը, Սարո Թովմասյանը անընդունելի էին համարել Ցեղասպանության փաստի ժխտումը կամ դրա իսկությունը կասկածի տակ դնելը, իսկ Պեպելյանը գրել էր. «Կա պատմություն, կան փաստեր, որ երբեք ոչ ոք ջնջել չի՛ կարող…Մեր պապերը տեսել են, մենք 1915-ը հիշում ենք»:
 Ստացվում է, որ եթե Վարդան Ղուկասյանը թեման չարծարծեր, Փաշինյանի ցեղասպանաուրաց հայտարարությունները նույն այդ արվեստագետների կողմից մնալու էին անարձագանք:

Օրինակ՝ Տիգրան Ասատրյանն ակնհայտորեն մոռացել է, թե ինչպես էր 44-օրյա պատերազմի ժամանակ «երկնային գրասենյակի ներկայացուցչի» հետ միտինգներ ու ակցիաներ անում, պարկապզուկի տակ հաղթանակ գոռում, մինչդեռ օրեցօր ակնհայտ էր դառնում, որ լավատեսության հիմքեր չկան, մերոնք տանուլ են տալիս ու հազարներով զոհվում. արծունություն էր, փաստորեն, անում:
Կամ ո՞ւմ է հետաքրքրում, Տիգրան Ասատրյանը իր սեփական տանը 44-օրյա պատերազմի ժամանակ իրականացված թելեթոնի օգնությամբ հավաքագրված փողերն 700.000 դոլարից ավելի ինչ ճակատագրի արժանացան և ում գրպանը հոսեցին իրականում: Այդ խնդրին անդրադարձ եղե՞լ է, «հայրենասերներից» մեկնումեկը թեման արծարծե՞լ է:

Ցեղասպանաուրաց այն հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանն արեց Շվեյցարիայում, հրաշալի առիթ կարող էր լինել՝ հենց այս իշխանությունների դեմ նույն ԱՄՆ-ում միտինգ կամ բողոքի ակցիա կազմակերպելու կամ գոնե Փաշինյանի դեմքն անձնապես խարազանելու: Բայց կարծես թե ոչ ոք տեղից չի ուզում շարժվել, իշխանությունների հետ բախման մեջ մտնել, թեմայի մեջ ընկնել: Եվ սա հայրենասիրությո՞ւն է կոչվում:
Մյուս կողմից՝ Վարդան Ղուկասյանը կարծես այնքան էլ ճիշտ չարեց, որ նման կոչ հնչեցրեց, քանի որ իր այդ կոչով մեծ նշանակություն հաղորդեց իրենցից ոչինչ չներկայացնող ու, ըստ էության, հայ մշակույթն այլասերող ինչ-որ «պեշկաների»: Պետք է հասկանալ, որ այդ տարրերը միայն վախից են կիսատ-պռատ արձագանքել Ղուկասյանի կոչին՝ չցանկանալով նրա «ատամի տակ ընկնել»:
Ցավոք, այսօր հարմարվողականությունն ու կոմֆորմիզմը դարձել են շատ երևելիների կամ այդպիսին իրենց կարծողների վարքագծին բնորոշ ամենացցուն հատկանիշները, ինչը ողբերգություն է. նմանները կա՛մ պետք է վերանայեն իրենց հայացքներն ու կեցվածքը, կա՛մ հասարակության կողմից նետվեն աղբանոց՝ մշակութային միջավայրը հնարավորինս անաղարտ պահելու:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դեկտեմբերի 4-ին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն:Այս մասին սոցցանցի…

3 օր ago

ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել…

3 օր ago

Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ

Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ Արդարադատության նախարարությունը մշտապես կարևորելով հասարակական կարծիքը…

4 օր ago

Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան

Երեկ կյանքիս 67 տարին լրացավ։ Երբ պիտի ապրեի, զգացի, որ մեծացել եմ։ Ու հարցրի ճակատագրին.…

4 օր ago

Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները ի դեմս Հակակոռուպցիոն կոմիտեի, ձերբակալել է ԴԱՀԿ նախկին պետ…

4 օր ago

ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ

Վաշինգտոնում Ազգային գվարդիայի զորքերի վրա տեղի ունեցած հարձակումից հետո ԱՄՆ վարչակազմը քննարկում է ընդլայնելու երկրների…

5 օր ago