«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ

Արդեն մի քանի օր է՝ ոչ միայն հասարակական-քաղաքական շրջանակների, այլև ողջ հայ հասարակության ուշադրության կենտրոնում է հայտնվել Ղարիբ Բաբայանի ճակատագիրը:

Օրերս միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ 70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանին կալանավորելու միայն այն բանի համար, որ նա հրապարակել էր Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգող ազերիների հայտնի տեսանութը։ Դատարանը որոշել էր չկալանավորել Բաբայանին՝ վարչական վերահսկողություն սահմանելով ու հրապարակային խոսքով հանդես գալու նրա իրավունքը սահմանափակելով:
Ոմանք սա շտապեցին գնահատել որպես հաղթանակ, բայց իրականում ինչի՞ հետ գործ ունենք, սա հաղթանա՞կ է: Դատարանը, փաստորեն, համարել է, որ կա հանցագործության դեպք:
Այն, որ չի կիրառվել կալանք, դեռ ոչինչ չի նշանակում: Ո՞վ կպատկերացներ, որ 2018-ի «հեղափոխություն» կոչված աչքակապության պատճառով հայ ժողովուրդն ունենալու է մի պետություն, որտեղ ազերիներին նկարահանելն անգամ խստիվ արգելվելու է մի դեպքում, երբ պետության թիրախում պետք է հայտնվեր ոչ թե Բաբայանը, այլ՝ այն ազերիները, որոնք Ղարաբաղն իրենց հայրենիքն էին հռչակում ուղիղ Երևանի կենտրոնում:
Ինչո՞ւ, այնուամենայնիվ, դատարանը չարդարացրեց Բաբայանին:
Չարդարացրեց, քանի որ այդպիսի հրահանգ էր ստացել վերևից՝ «հեռախոսային իրավունքով»: Նիկոլ Փաշինյանն իր արտերկրյա հովանավորներին հասկացրեց, որ այսուհետ Հայաստանում հակաթուրքական ոչ մի դրսևորում չի հանդուրժվելու որևիցե մակարդակում, որ ինքը հավատարիմ է մնում «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգին, Ցեղասպանության ուրացման քաղաքականությանն ու ապազգային կուրսին:
Նիկոլ Փաշինյանը հերթական ծառայությունը մատուցեց Ալիևին՝ ապացուցելու, թե Հայաստանը ֆաշիստական երկիր չէ, ապացուցելու, որ ՔՊ-ն ազերիների հետ չունի կռիվ տալու: Գուցե հասարակությունն ատում է թուրքերին կամ ազերիներին, բայց ՔՊ-ն, որպես իշխանություն, նրանց հարգում է ու խոնարհվում:
Մյուս կողմից՝ կատարելով օտարների ու թշնամիների սրտի ցանկությունը՝ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն գցեց հերթական թակարդը. ևս մեկ անգամ ի հայտ եկավ ՔՊ-ի այլանդակ դեմքը, ևս մեկ անգամ հասարակությունը հասկացավ, թե ի դեմս իշխանությունների ինչ կարգի տարրերի հետ գործ ունենք բոլորս:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը…

4 օր ago

«Սենատոր» Գևորիկի արկածները

Ծնունդով Արմավիրի մարզի «Հայկավան» գյուղից՝ ներկայումս Ավստրիայի Հանրապետությունում բնակվող Գևորգ Գրիգորյան անունով անհասկանալի մի երևույթ՝…

5 օր ago

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ…

6 օր ago

Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք…

Հայաստանի համար վահան էր Արցախը, թիկունք, բայց հայոց երկրի պաշտպանության համար հազարավոր զոհեր և ընտրված…

6 օր ago