Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

Արցախի դրոշի հետևից ընկած Դինուլիկը կրկին հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես՝ պարզվել է, որ Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հունվարի վերջին 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սեփական սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ՝ սեղմված բնական գազ ձեռք բերելու համար:

Դինուլիկը, խախտելով օրենքը, հայտարարություն չի ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչը թերևս պայմանավորված է վախի բացակայութամբ, քանի որ եթե անգամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հետագայում պարզի, որ գործարքի ժամանակ եղել է շահերի բախում, Հայաստանի օրենսդրությունը չի նախատեսում պայմանագրի չեղարկում, ոչ էլ՝ խոշոր տուգանքներ:
Ինչպես հայտնի է, սրանից առաջ էլ Դինուլի խաղամոլ ամուսնու ծնողները հայտնվել էին Վաղարշապատում ապօրինի շինարարություն իրականացնելու սկանդալի կենտրոնում։ Սրան զուգահեռ Գասպարյանի ՔՊ-ական ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի գույքի, եկամուտների հայտարարագրում հայտնաբերել են էական անհամապատասխանություններ՝ նրա եկամուտների և հայտարարագրած դրամական միջոցների միջև (այս ամենի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ
Ինչ խոսք՝ 2018-ի հեղափոխութունից թերևս նույնիսկ Նիկոլ Փաշինյանն այնքան չի շահել, որքան դինուլները. Փաշինյանը գոնե թուքումուր է ուտում՝ հաստանալուն զուգահեռ, իսկ նույն Դինուլը, մարդկանց աչքից հեռու մի տեղ իր համար հով լռված, տարիներ ի վեր հարստանում է՝ միաժամանակ հարստացնելով իր հետ փոխկապակցված մարդկանց:
Ինչ-ինչ, բայց շահավետության իմաստով Արամայիսը լավ ընտրություն է կատարել՝ խնդրի բարոյական կողմի վրա աչք փակելով:
Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է Դինուլիկը հանգիստ խղճով Արցախի դրոշը տեղից պոկում ու աչքից հեռու մի տեղ տեղադրում. եթե չանի վերադասի հրամանը, մեկուսարանում կհատնվի ընդամենը 1 ժամվա ընթացքում՝ իր հետ զնդան տանելով նաև սեփական ազգուտակին:
ՔՊ-ական իշխանության համար դինուլիկները գտածո են. լինելով կոռումպացված՝ սրանք շատ ավելի կառավարելի են, քան որևէ մեկը Հայաստանում:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը…

4 օր ago

«Սենատոր» Գևորիկի արկածները

Ծնունդով Արմավիրի մարզի «Հայկավան» գյուղից՝ ներկայումս Ավստրիայի Հանրապետությունում բնակվող Գևորգ Գրիգորյան անունով անհասկանալի մի երևույթ՝…

5 օր ago

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ…

6 օր ago

Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք…

Հայաստանի համար վահան էր Արցախը, թիկունք, բայց հայոց երկրի պաշտպանության համար հազարավոր զոհեր և ընտրված…

6 օր ago