Գևորգ Պապոյանը ռումբ է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

ՔՊ-ական նախարար Գևորգ Պապոյանի ենթակայության տակ հտնվող Զբոսաշրջության կոմիտեն, բանից պարզվում է, նոր հյուրանոցային ստանդարտներ է որոշել Հայաստանում մտցնել: Սեփականատերերին պարտադրում են հյուրանոցներում մահմեդական աղոթատեղիներ բացել՝ սպառնալով հակառակ դեպքում լիցենզիայից զրկել: Ընդ որում՝ դա պատճառաբանվել է արաբական շուկա մտնելու գործոնով:
Չնայ
ած քննադատությունների առաջնային թիրախ է դարձել Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը, սակայն պետք չէ մոռանալ, որ նա այս և այլ հարցերում խոշոր հաշվով լոկ կատարածու է, իսկ վերադասը Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է, ինչը նշանակում է, որ գործ ունենք վերևից իջեցված հրահանգի հետ:
Պետական ամենաբարձր մակարդակով այլևս խնդիր է դրված՝ փոխելու Հայաստանի էթնո-կրոնական պատկերը:
ՔՊ-ն Հայաստանը դարձնում է թյուրքական աշխարհի անքակտելի մասնիկ, իսկ իսլամն էլ թուրքերի կողմից դավանվող կրոնն է:
ՔՊ-ում որոշել են թուրքերի համար ստեղծել իդեալական պայմաններ. հիմա դնում են հյուրանոցներում մահմեդական աղոթատեղինեի հարցը, վաղը կդնեն Երևանում ու մարզերում մզկիթներ կառուցելու խնդիրը՝ այն ներկայացնելով որպես կրոնական հանդուրժողականության դրսևորում:
Հաշվի առնելով Թուրքիայի կողմից վարվող պետական քաղաքականությունը՝ դժվար չէ պատկերացնել, թե թուրքական փողերի ուժով որքան արագ այդ զմկիթները կկառուցվեն, դրանց կից կբացվեն մահմեդական մեդրեսեներ, կտարվի թուրքական մշակույթի պրոպագանդա և այլն:
Ժամանակի ընթացքում ՔՊ-ն կարող է ավելի հեռուն գնալ՝ դնելով Հայաստանի ամբողջական իսլամացման հարց:
Դա կարող է տեղի ունենալ տարբեր ճանապարհներով ու մեթոդներով՝ պրոպագանդայից՝ հարկադրանք ու խրախուսում: Ընդ որում՝ այս ամենը կարող է տեղի ուենալ ասենք բազմազանության խրախուսման քաղաքականության անվան տակ՝ մի բան, որը խրախուսվում է հատկապես Եվրոպայում:
Ի՞նչ է պետք անել:
Միակ ձևը, որը կարող է կանխել Հայաստանի փաստացի ոչնչացումը, հանրային դիմադրությունն է, քանի որ եթե իշխանությունները տեսնեն, որ իրենց գործողություններն ու թելադրած նոր կանոնները հանդիպում են դիմադրության, կանգ կառնեն: Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա այդ շրջանակներին հնազանդեցնելու հարցում իշխանությունները խնդիր չեն ունենա. մեկ-երկուսին կպատժեն, մյուսները կխելոքանան ու կենթակվեն:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը…

4 օր ago

«Սենատոր» Գևորիկի արկածները

Ծնունդով Արմավիրի մարզի «Հայկավան» գյուղից՝ ներկայումս Ավստրիայի Հանրապետությունում բնակվող Գևորգ Գրիգորյան անունով անհասկանալի մի երևույթ՝…

5 օր ago

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ…

6 օր ago

Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք…

Հայաստանի համար վահան էր Արցախը, թիկունք, բայց հայոց երկրի պաշտպանության համար հազարավոր զոհեր և ընտրված…

6 օր ago