Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցը, որի արդյունքների վերաբերյալ վերլուծություններն ու դատողությունները թողնում են հակասական տպավորություն՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հայտնել է այցի հիմնական ուղերձները՝ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության շարունակականության ապահովում և «խաղաղության օրակարգի» առաջմղում:
Մակունցը միաժամանակ պնդել է, որ Փաշինյանի մեսիջները տեղ են հասել, իսկ արդյունքները հայկական կողմի համար գոհացնող պետք է համարել:
Եթե Մակունցի պնդումներն իրականություն են, ապա հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչո՞ւ Թրամփը չընդունեց Փաշինյանին, իսկ փոխնախագահ Վենսի հետ ՀՀ ղեկավարի հրապարակած լուսանկարը թերևս առաջ է բերում հարցեր, քան հուսադրում:
Մյուս կողմից՝ հարց է, թե ինչ է նկատի ունեցել Մակունցը «խաղաղության օրակարգի» տակ:
Եթե այն, ինչ որ անում ու հայտարարում է Փաշինյանը, ապա միայն լացել կարելի է. ՔՊ-ի խաղաղության օրակարգը Հայաստանի կապիտուլյացիան անշրջելի դարձնելուն է ծառայում և հիմնված է գրեթե բացառապես ադրբեջանական պահանջների անվերապահ կատարման վրա: Նիկոլ Փաշինյանը մոտավորապես ասում է հետևյալը՝ պատրաստ ենք բավարարել Ադրբեջանի բոլոր պահանջները, միայն թե Բաքուն երաշխավորի, որ չի հարձակվի Հայաստանի վրա: Բայց նույնիսկ այս դեպքում Բաքուն ցուցադրում է երեք մատի կոմբինացիա՝ չթաքցնելով, որ սպասում է հարմար առիթի՝ գրավելու ամբողջ Հայաստանը:
ԱՄՆ-ում Փաշինյանին տվե՞լ են երաշխիքներ, որ Բաքուն չի հարձակվի:
Արևուտքը բաց տեքստով է հայտարարում, որ որևիցե երաշխիք Հայաստանին տալ չի կարող; Հետևաբար՝ ո՞րն է Մակունցի ոգևորության պատճառը, հասկանլի չէ:
Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան երկկողմ օրակարգին, ապա հարց է, թե արդյոք այս իշխանություններն ի վիճակի լինելու են այդ օրակարգի սպասարկման ընթացքում սպասարկել նախևառաջ Հայաստանի շահերը, թե՞ գերխնդիրն ընդամենն իշխանության պահպանումն է, որի դիմաց ՔՊ-ն պատրաստ է հանձնել պետությունը:
Այս հարցի պատասխանը գտնելու համար հարկ է ընդամենն ուսումնասիրել ՔՊ-ի կառավարման տարիների քրոնիկոնը ու արձանագրել, որ իշխանությունների համար միակ առաջնային խնդիրը սեփական անձեռնմխելիությունը պահպանելն է ու այդ ճանապարհին թույլ տված հանցագործությունների լեգիտիմացումը: Վերջիվերջո նույն պատերազմն էլ տեղի ունեցավ միայն այն պատճառով, որ նույն Լենա Նազարյանին չասեին դավաճան: Այս մասին, ի դեպ, հենց Նազարյանն էր խոստովանել եթերներից մեկում՝ ավեկորդ անկեղծություն թույլ տալով:
Source: USAArmenia
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը…
Ծնունդով Արմավիրի մարզի «Հայկավան» գյուղից՝ ներկայումս Ավստրիայի Հանրապետությունում բնակվող Գևորգ Գրիգորյան անունով անհասկանալի մի երևույթ՝…
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ…
Հայաստանի համար վահան էր Արցախը, թիկունք, բայց հայոց երկրի պաշտպանության համար հազարավոր զոհեր և ընտրված…
Source: USAArmenia