Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

Ֆրանսահայերի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հերթական հակահայ հայտարարություններով՝ ասելով, թե 3-րդ հանրապետության հիմնադրման առաջին օրից մենք չենք նկատել, որ ՀՀ-ում գոյություն է ունեցել ընդամենը մեկ կուսակցություն՝ ՀՅԴ-ն, քանի որ իրականում եղել է մեկ կուսակցության գաղափարախոսություն. ՀՀ-ում գործող բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո: «… ՀՀՇ-ին թվացել է, որ իրենք ավելի լավ դաշնակցական են, քան՝ իսկական դաշնակցականները: ՔՊ-ին թվացել է, որ մենք ավելի լավ դաշնակցական ենք, քան՝ իսկական դաշնակցականները: ՀՀ-ն հենման կետ է ավելի բարձր ազգային նպատակներին հասնելու համար, ավելի մեծ ազգային խնդիրներ լուծելու համար: Հայաստանի Հանրապետությունն այն հայրենիքնն է, որը մենք ունենք և մենք չպետք է այն օգտագործենք ուրիշ հայրենիքի համար: Սա հենց այն հայրենիքն է, որը մենք երազել ենք, և որը մենք ունենք: Եթե մենք ի վիճակի լինեինք՝ մեր պատմությունից դասեր առնելու, մենք գաղափարապես դաշնակցական չէինք լինի…»,-մասնավորապես՝ հայտարարել է Փաշինյանը:

Այս հատարարությունը նման է Ցեղասպանությունն ուրանալու մասին հայտնի հայտարարությանը, որ հնչել էր Շվեյցարիայում, ուղղակի այն տաբերությամբ, որ ձևակերպված է ավելի զգուշորեն, այնպես, որ թվում է, թե հարվածի տակ է հայտնվում առավելապես մեկ առանձին վերցրած քաղաքական ուժ, այլ ոչ թե ողջ հայ ժողովուրդը: Բայց դա խաբկանք է, քանի որ ՀՅԴ-ի գաղափարախոսությունն իրականում օդից վերցրած գաղափարախություն չէ. այն բոլոր նորմալ հայերի սրտից բխած, հայ ժողովրդի ազգային երազանքների գաղափարական-քաղաքական արտահայտությունն է, որի կենտրոնում հայ ժողովրդի բնօրրանը դրա իրական տերերին վերադարձնելու գաղափարն է՝ բնավ 29743-ով չպարփակված:
Բայց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունում մի կեղծիք էլ կա: Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ եթե ՀՀՇ-ն ևս յուրատեսակ ՀՅԴ էր, ինչպես պնդել է Փաշինայնը, ապա ինչո՞ւ էր նույն ՀՅԴ-ն ՀՀՇ-ի իշխանության օրոք հալածական վիճակում գտնվում: Կամ եթե ՔՊ-ն էլ է ՀՅԴ կամ առնվազն էր, ապա ինչո՞ւ են Արևմտյան Հայաստանն Արևելյան Անատոլիա չհամարողները հատկապես վերջին տարիներին իզգոյի կարգավիճակում:
Նիկոլ Փաշինյանը փորձում է ստեղծել տպավորոթյուն, թե ինքն կամովին չէ, որ ոչնչացնում է Հայաստանը, փորձում է համոզել, որ դա պարտադրված է անում, քանի որ պատմությունից դասեր է քաղել, իսկ քանի որ քաղել է, ուստի չի կարող գաղափարապես դաշնակցական լինել: «Պատմության» տակ Փաշինյանը թերևս 2020-ի պատերազմում կրած դավադիր պարտությունը նկատի ունի, որի վերաբերյալ իրական հետաքննությունն անցկացվելու է իշխանափոխությունից հետո՝ պարզելու, թե ասենք ինչու այդպես էլ համընդհանուր զորահավաք չանցկացվեց, ինչպես ստացվեց, որ նախորդ իշխանությունների թողած դիվանագիտական ժառանգությունը անտեսվեց և այլն:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը…

4 օր ago

«Սենատոր» Գևորիկի արկածները

Ծնունդով Արմավիրի մարզի «Հայկավան» գյուղից՝ ներկայումս Ավստրիայի Հանրապետությունում բնակվող Գևորգ Գրիգորյան անունով անհասկանալի մի երևույթ՝…

5 օր ago

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ…

6 օր ago

Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք…

Հայաստանի համար վահան էր Արցախը, թիկունք, բայց հայոց երկրի պաշտպանության համար հազարավոր զոհեր և ընտրված…

6 օր ago