Պարզվում է՝ Էջմիածնի քաղաքապետ Դինուլիկի՝ Արցախի դրոշի նկատմամբ դրսևորած յուրատեսակ վանդալիզմը դարձել է ներշնչման աղբյուր Երևանում ապրող որոշ պաշտոնյաների կամ ղեկավարների համար: Մասնավոապես՝ պարզվում է, որ Հանրային ռադիոյի շենքի դիմացից հեռացվել է Արցախի դրոշը՝ փաստ, որը մեկնաբանելիս Հանրային ռադիոյի ղեկավար, նախկինում «Ազատության» լրագրող Արմեն Քոլոյանը պնդել է, թե դա տեղի է ունեցել բացառապես իր նախաձեռնությամբ. ինքը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենն է։
Միաժամանակ Քոլոյանը լրատվականներից մեկի հետ զրույցում չի ցանկացել անդրադառնալ ամիսներ առաջ Հանրային Ռադիոյում Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույցի հայտնվելու փաստին, որն արձանագրվել էր իր ղեկավարման առաջին իսկ օրերին:
Չտեսնել այս ամենում ՔՊ-ական իշխանության չերևացող ձեռքը, անհնար է: Ակնհայտ է նաև, որ բանը Հանրային ռադիոյով չի ավարտվելու. կա ներքին հրահանգ՝ բոլոր պետական հիմնարկներից հեռացնելու Արցախի դրոշը, ջնջելու հայոց այդ պետականության մասին բոլոր սիմվոլները:
Մյուս կողմից՝ կարծել, թե կարող է լինել դիմադրություն, անիմաստ է, քանի որ այս իշխանությունների օրոք պաշտոն զբաղեցնողները լռելյայն կամ ակնհայտորեն արդեն իսկ տվել են իրենց համաձայնությունը՝ տեղավորվելու այն պետական քաղաքականության շրջանակներում, որը մշակել ու կյանքի է կոչում «Քաղաքացիական պայմանագիրը»: Այնպես որ՝ շատ շուտով Արցախի դրոշը կարող է Հայաստանում հավասարեցվել ասենք ֆաշիստական սվասիտիկային՝ կախված նրանից, թե որքան արագ Նիկոլ Փաշինյանը կհամենա կյանքի կոչել Ալիևի պահանջները՝ կարծելով, թե դրանով կերաշխավորվի իր իշխանության հարատևությունը:
Source: USAArmenia
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը…
Ծնունդով Արմավիրի մարզի «Հայկավան» գյուղից՝ ներկայումս Ավստրիայի Հանրապետությունում բնակվող Գևորգ Գրիգորյան անունով անհասկանալի մի երևույթ՝…
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ…
Հայաստանի համար վահան էր Արցախը, թիկունք, բայց հայոց երկրի պաշտպանության համար հազարավոր զոհեր և ընտրված…
Source: USAArmenia