ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

Անուշ Պողոսյան
Իմ «Беспридел» առողջապահական համակարգում հոդվածների շարքի հրապարակումից անցել է շուրջ 1,5 տարի: Հաջորդիվ առողջապահական համակարգում բազմաթիվ իրադարձությունների, ծրագրերի եմ անդրադարձել, որոնք
«Беспридел»-ի ուղիղ շարունակությունն են՝ տարաբնույթ երանգներով:

Իմ հրապարակումներից հետո «Беспридел»-ի մատրիցան սկսել է գործել ավելի զգուշավոր, կիսածածուկ՝ ակամայից առողջապահական միջավայրում նոր «համախոհներ» փնտրելով:
Մի փոքր հիշեցում. 2017 թվականից Պուշկինի 56 հասցեում գործող Ուիգմոր քլինիքի («Беспридел»-ի մատրիցան ) և 2023 թվականի սկզբից Զեյթունում գործող Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի և Անահիտ Ավանեսյանի փոխադարձ համակրանքի մասին բոլորն են տեղեկացված։ Որքան էլ «մեծ փողեր աշխատելու» ճարպիկ և անապացուցելի թվացող մեխանիզմ էին մշակել Անահիտ Ավանեսյանը, ուիգմորների Զավեն Քոլոյանը, ՊԱԳ-ի արդեն նախկին պետ Ահարոն Բարսեղյանը և նրանց արտերկրում բնակվող գործընկերները, միևնույնն է՝ փոխկապակցվածությունն ակնհայտ է։
Ահարոն Բարսեղյանը, ով ՊԱԳ-ի պետ նշանակվեց 2022 թվականին Ծաղիկ Վարդանյանին պաշտոնազրկելուց շուրջ կես տարի անց, նորաբաց Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցին տրամադրում է նոր ստեղծված մասնավոր հիվանդանոցի համար աննախադեպ չափի՝ ավելի քան 600 միլիոն դրամի պետական պատվեր։ Դրա պատճառն իհարկե այն չէր, որ նորաբաց հիվանդանոցն իր գործունեությամբ արժանացել էր 600 միլիոնի դրամի պետական միջոցների։ Իհարկե ո՛չ։ Պարզապես առանց այլ աղբյուրներից ֆինանսական միջոցների ներգրավման և միմիայն վճարովի ծառայությունների հույսով նորաբաց հիվանդանոցը չէր կարող կատարված մեծ ծախսերի (շինարարական աշխատանքներ, սարքավորումների և կահույքի ձեռքբերում) գոնե մի մասը փակել, ստացվում է, որ Ահարոն Բարսեղյանը «ապահովագրել» է Ուիգմոր գրուպի բիզնեսը ֆինանսական ռիսկերից:
Մեծ արագությամբ կայանալու, զարգանալու և մայրաքաղաքի երեք անվանի մանկաբուժական հիվանդանոցների՝ ԵՊԲՀ-ին պատկանող «Մուրացան» հիվանդանոցային համալիրի, Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի և «Արաբկիր» ԲԿ-ի հետ հաջողությամբ մրցակցելու, ապա այդ մրցակցությունում նրանց հաղթելու համար նախնական մեծ կապիտալ էր անհրաժեշտ։ Այս դեպքում՝ այն էլ պետականորեն երաշխավորված մշտական եկամուտ։ Ավելի մատչելի ասած՝ աննախադեպ մեծ պետական պատվեր տրամադրելը մի կարևոր պատճառ ուներ՝ նորաբաց Ուիգմորին ամեն գնով փող էր պետք։ Ամեն գնով մեծ ֆինանսական միջոցներ էր պետք նաև մեկ այլ կարևոր նպատակով, որն է՝ մայրաքաղաքի լավագույն մասնագետներին հավաքել Ուիգմորում՝ բարձր և մրցունակ աշխատավարձեր սահմանելու միջոցով «գողանալով» նրանց մյուս երեք մանկաբուժական հիվանդանոցներից։
Ստացվում է՝ 2022 թվականի հունվարին ՊԱԳ-ի պետին ազատելու իրական պատճառը Ծաղիկ Վարդանյանի՝ այլ քաղաքական կուսակցության անդամ լինելը չէր։ Գլխավոր նպատակը պետական պատվերի համար նախատեսված միջոցները քմահաճությամբ տնօրինելու և նախօրոք մշակված «բիզնես պլանն» ամեն գնով ի կատար ածելն էր։
Բնական հարց է առաջանում՝ Ծաղիկ Վարդանյանին փոխարինած Ահարոն Բարսեղյանը կամ ուիգմորների տնօրեն Զավեն Քոլոյանն արդյո՞ք ՔՊ քաղաքական թիմի անդամներ կամ գոնե համակիրներ են։ Իսկ Ավանեսյանի տեղակալները՝ Լենա Նանուշյանը, Արտակ Ջումայանը, Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը, նախարարության վարչության, բաժինների պետերը կամ նախարարության ենթակա հիմնարկների ղեկավարները ՔՊ համակիրնե՞ր են։
2024 թվականի մարտին Ավանեսյանը աշխատանքից ազատեց Ահարոն Բարսեղյանին։ Արդյունքում՝ նա ՊԱԳ-ի պետ աշխատեց ոչ լրիվ 21 ամիս։ Շուրջ մեկ ամիս անց էլ մամուլից հայտնի դարձավ, որ նա անցնում է քրեական գործով։
Այսինքն՝ դուրս է գալիս, որ ավելի քան հինգ տարի ՊԱԳ-ի պետի պաշտոնն զբաղեցրած նախկինը աշխատել է օրենսդության սահմաններում է, իսկ Ավանեսյանի ամենավստահելի կադրն իր կարճատև պաշտոնավարման ընթացքում հասցրել է հայտնվել է քրեական պատմություններում։
Հանուն արդարության պետք է փաստեմ, որ մենք ականատես չեղանք Անահիտ Ավանեսյանի և Ահարոն Բարսեղյանը առավոտյան սուրճախմությանը, իհարկե մամուլի Մարիամի ներկայությամբ:
Հ.Գ. «Беспридел» կինոյի սցենարը պատրաստ է:
Շարունակելի…..
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ… Արիս Քարամյան

Բենզինը հոտ ունի, և մարդիկ սովոր են դրան։ Բայց սա հոտ չէ։ Սա հիշողություն է,…

3 օր ago

«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում

Երբեմնի ընդդիմադիր գործիչ, «Բայազետ» ազատամարտիկների միության փոխնախագահ Անուշ Զուրաբյանը, որ ոչ վաղ անցյալում քննադատում էր…

3 օր ago

2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը

հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած…

3 օր ago

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն

«Ազդարար» կայքում դատախազության հրապարակած ծանուցման համաձայն՝ գլխավոր դատախազություն են հրավիրվել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն…

2 շաբաթ ago

Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան

Դիաննա Գասպարյանը այն եզակի ՔՊ-ականներից է, որն էջմիածինն ամենաշատն է սիրել և մեծարել յուրովի՝ լավագույնս…

3 շաբաթ ago

Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 21-ից Վաղարշապատ համայնքի ղեկավարի…

3 շաբաթ ago