Քաղաքագետ Տիգրան Խաչատրյանը գրում է.
Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
Նիկոլը ունիկալ է ինչ խոսք։ Սկսել է խոսել գաղափարախոսության մասին։ Մի բան, որ չի ունեցել ու նոր է որոշել ունենալ։ Բայց նա օգտակար թեմա է բացել, լավ առիթ է խոսելու իդեոլոգների ու նրանց հակոտնյաների տարբերության մասին, ավելի մանրամասն կխոսեմ հետո տեսանյութով։
Իրականում կա քաղաքական ու պետական գործչի 3 տեսակ այդ առումով.
– գաղափարական
– գաղափարազուրկ
– պրակտիկներ
Ես, օրինակ, համակրում եմ երրորդ տեսակին, որը առաջինն է իրականում իր կարգավիճակով։ Կա իդեոլոգիա և կա պրակսեոլոգիա։ Ես իդեոլոգներին չեմ համակրում, քանի որ հիմնականում ջուր ծեծողներ են ու գործ անող չեն։ Ընտրիր ցանկացած իդեոլոգիա ու սկսիր գործ անել։ Հենց իդեոլոգիադ բախվի իրական կյանքին, այն սկսելու է հերքել ինքն իրեն, քանի որ իրականությունն ու իդեաները շատ տարբեր բաներ են։
Սոցիալիստը արագ մոռանում է իր իդեաների մասին, երբ ձեռք է բերում առաջին կապիտալը։ Լիբերալը կամ լիբերտարիանը արագ կմոռանա իր իդեաների մասին, երբ լինի մոնոպոլիստ կամ կոմունիստին ստիպված լինի զիջել իշխանությունը։ Ֆեմինիստը արագ կմոռանա իր իդեաների մասին, երբ հանդիպի իսկական տղամարդուն, անարխիստը միանգամից կմոռանա իր իդեաների մասին, երբ ստիպված լինի ինքնուրույն պաշտպանվել օտար զավթիչներից։
Իսկ ահա պրակսեոլոգները առաջնորդվում են ոչ թե մտացածին գաղափարներով, ոչ թե ասում են, թե որն է լավ կամ վատ, ճիշտ ու սխալ, այլ առաջնորդվում են բացառապես արդյունավետությամբ և խնդիրներ լուծելու տրամաբանությամբ։ Որ միջոցով լուծվում է խնդիրը, դա էլ ճիշտն է։ Պրակտիկների համար կարևորը փորձն է ու տրամաբանությունը, իսկ իդեոլոգների համար սեփական պատրանքները իրականի տեղ վաճառելը` անկախ արդյունքից։
Շատ դիպուկ է ասել Չինաստանի վերածննդի ճարտարապետ Դեն Սիյաոպինը – Կարևոր է ոչ թե այն, որ կատուն սև է, թե սպիտակ, այլ այն, որ նա մուկ բռնի։ Չինաստանն ունեցավ պրոգրես, քանի որ իր լիդերր ոչ թե իդեոլոգ էր, այլ պրակտիկ մարդ, ով մի կողմ թողեց կոմունիզմի դոգմաները և ազատականացրեց երկրի շուկան։
Հիմա Նիկոլը գաղափարազուրկից անցում է կատարում գաղափարական հարթություն, որտեղ կրկին չկա իրականում գաղափարախոսություն, կա միայն թուրքական պահանջների կատարում և ջուր ծեծոցի։ Եթե Հայաստանում իշխանության չեկան պրակսեոլոգները, երկիրը շարունակելու է վարի գնալ գաղափարազուրկ ու գաղափարական մարդկանց ձեռքը։
Ես գաղափարախոսական բանավեճերը համարում եմ հետաքրքիր ու զվարճալի զբաղմունք, բայց երկիրը պետք է կառավարեն պրակսեոլոգները։ Այո` պրակտիկ մարդկանց, ոչ` ջուր ծեծողներին։
Source: USAArmenia
Բենզինը հոտ ունի, և մարդիկ սովոր են դրան։ Բայց սա հոտ չէ։ Սա հիշողություն է,…
Երբեմնի ընդդիմադիր գործիչ, «Բայազետ» ազատամարտիկների միության փոխնախագահ Անուշ Զուրաբյանը, որ ոչ վաղ անցյալում քննադատում էր…
հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած…
«Ազդարար» կայքում դատախազության հրապարակած ծանուցման համաձայն՝ գլխավոր դատախազություն են հրավիրվել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն…
Դիաննա Գասպարյանը այն եզակի ՔՊ-ականներից է, որն էջմիածինն ամենաշատն է սիրել և մեծարել յուրովի՝ լավագույնս…
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 21-ից Վաղարշապատ համայնքի ղեկավարի…