Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր են նոր Սահմանադրություն ընդունել՝ կյանքի կոչելու «իրական Հայաստանի» կոնցեպտը՝ երկիր, որը սահմնափակվում է 29743 քկմ-ով, և որի գաղափարական հիմքը լինելու է հարևանների հետ խաղաղության մեջ ապրելն ու արտաքին միջամտությունից զերծ լինելը:
Նոր Սահմանադրության մասին խոսակցությունները նոր չեն. տարիներ ի վեր խոսվում է այդ հարցի շուրջ, բայց մանավանդ վերջերս՝ ավելի ինտենսիվորեն՝ պայմանավորված Բաքվի կողմից առաջ քաշված ուղիղ պահանջով:
Այն, որ Փաշինյանն իր տեսաուղերձի հիմնական թեման հենց նոր Սահմանադության հարցն է դարձրել, խոսում է այն մասին, որ պրոցեսներն արագանում են. Հայաստանն իր աշխարհաքաղաքական ընտրությունը, ըստ էության, այլևս կատարել է, ուստի մնում է դրա փաստաթղթավորումը կյանքի կոչել: Նոր Սահմանադրությունը դառնալու է հենց «նոր Հայաստանի» կադաստրի թուղթը:
Բայց ինչպիսի՞ն կամ ինչի՞ մասին է այն լինելու:
Այս հարցին ևս Փաշինյանն իր տեսաուղերձում, ըստ էության, ամբողջապես պատասխպանել է: Այն, լինելու է բոլորիս քաջածանոթ Հայաստանի անտիպոդը՝ բոլոր իմաստներով. ունենալու ենք Ադրբեջանի քիմքին հաճելի ու Անկարայի կողմից կառավարվող մի երկիր, որի գլխին ամեն րոպե կախված է լինելու ֆիզիկական բնաջնջման վտանգը:
Նոր Սահմանադրությամբ Նիկոլ Փաշինյանը կհրաժարվի Արցախի մասին հիշատակումից, ազգային բոլոր սիմվոլներից, Ցեղասպանությունից ու այն ամենից, ինչ որ հային հայ է պահում՝ տարբերվելու մյուս բոլոր ազգերից:
Կարգը պահանջում է, որպեսի հանրաքվե անցկացվի:
Ահա այստեղ է, որ հասարակությունը ստանալու է շանս՝ «այո» կամ «ոչ» ասելու «Արևմտյան Ադրբեջանին», ցույց տալու, որ դեռ վաղ է հուղարկավորել Հայաստանը:
Բայց նախ՝ հարց է առաջանում՝ արդյոք հասարակությունը կգտնվի՞ բավարար չափով ադեկվատ, ապա՝ արդյոք իշխանությունները չե՞ն տրվի հանրաքվեի արդյունքները կեղծելու գայթակղությանը մի դեպքում, երբ սեղանին դրված է լրջագույն աշխարհաքաղաքական հարց՝ շոշափող գերտերությունների կենսական շահերը:
Այստեղ անելիք է ունենալու ընդդիմությունը, որը, սակայն, հայտնվել է պարալիզացված վիճակում, իսկ թե ինչու, դա արդեն վերլուծության բոլորվին այլ թեմա է:
Source: USAArmenia
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը…
Ծնունդով Արմավիրի մարզի «Հայկավան» գյուղից՝ ներկայումս Ավստրիայի Հանրապետությունում բնակվող Գևորգ Գրիգորյան անունով անհասկանալի մի երևույթ՝…
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ…
Հայաստանի համար վահան էր Արցախը, թիկունք, բայց հայոց երկրի պաշտպանության համար հազարավոր զոհեր և ընտրված…
Source: USAArmenia