Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Մինչ Նժդեհին ֆաշիստ հռչակած Ժաննա Անդրեասյանն այլասերում է հայ ժողովրդի պատմության դպրոցական դասագրքերը՝ դրանցից խնամքով հեռացնելով Արցախին առնչվող կարևոր հատվածները, Ադրբեջանում ևս մեկ քայլ առաջ են գնացել Հայաստանի ու հայ ժողովրդի մշակութային ժառանգության յուրացման գործում. այդ երկրի Գիտությունների զգային ակադեմիայում սկսել են գործել «Արևմտյան Ադրբեջանի պատմություն», «Արևմտյան Ադրբեջանի բանահյուսություն», «Արևմտյան Ադրբեջանի և Ղարաբաղի ձեռագրերի հետազոտություն», «Արևմտյան Ադրբեջան վերադարձի քաղաքականություն» և «Հայագիտություն» բաժինները:

Թե ինչ է դա նշանակում, պարզից էլ պարզ է. Ադրբեջանի պետությունն ուղիղ պատվեր է իջեցրել իր գիտնականներին՝ հիմնավորելու այն քաղաքականության գաղափարական հիմքերը, որ Բաքուն վարում է Հայաստանի նկատմամբ: Գիտական զեղծարարությունը ադրբեջանական գիտությանը, իհարկե, բնորոշ է եղել միշտ՝ սկսած ԽՍՀՄ տարիներից, բայց այն, ինչ որ տեղի է ունենում վերջին մի քանի տասնամյակում, գիտության բռնաբարում է ուղղակի:
Ադրբեջանը թքած ունի գիտության վրա էլ, աշխարհի կարծիքի էլ, քանի որ նրանք իրենց պետական շահն են սպասարկում՝ փորձելով կայանալ որպես ազգ ու պետություն: Բնական հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ է ՀՀ ԿԳՄՍՆ-ն զբաղվում:
ԿԳՄՍ-ն ակնհայտորեն ջուր է լցնում Ադրբեջանի քարոզչութան ջրաղացին: Քանի որ թուրքերի համար կարևոր է, որպեսզի Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» համարվի ոչ միայն իրենց, այլև հենց հայերի կողմից, ուստի գերկարևոր է, որպեսզի Հայաստանի ներսում լինի մի այնպիսի «տրյոկան ձի», որը հայերի ուղեղը կմտցնի այն հակագիտական ու անբարո թեզերը, որոնք ծնունդ են առնում Ադրբեջանի ԳԱԱ-ում:
Ժաննա Անդրեասյանը «տրոյական ձի» է՝ ներդրված ՀՀ կառավարությունում,որի միսիան հայոց պատմության ու հայի ինքնության վերաբերյալ աշխարհին հայտնի ճշմարտությունները նախ՝ կասկածի տակ դնելն է, ապա՝ դրանց՝ ադրբեջանական գիտության ուժով հերքումը:
Չե՞ք հավատում, կարդացեք «թարմացված» դասագրքերը…
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը…

4 օր ago

«Սենատոր» Գևորիկի արկածները

Ծնունդով Արմավիրի մարզի «Հայկավան» գյուղից՝ ներկայումս Ավստրիայի Հանրապետությունում բնակվող Գևորգ Գրիգորյան անունով անհասկանալի մի երևույթ՝…

4 օր ago

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ…

6 օր ago

Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք…

Հայաստանի համար վահան էր Արցախը, թիկունք, բայց հայոց երկրի պաշտպանության համար հազարավոր զոհեր և ընտրված…

6 օր ago