Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, որին կարելի է համարել ազգուրաց զինվորականի դասական օրինակ, խոսելով Հռչակագրից հրաժարվելու միտումներից ու նոր Սահմանադրությունից, հայտարարել է, թե դեմ չէ Հռչակագրից հրաժարվելուն, քանի որ Արևմտյան Հայաստան պետություն գոյություն չունի, ավելին՝ 1990-ի Հռչակագրով ամրագրված Ցեղասպանության միջազգային ճանաչման առաջխաղացման հարցը Հայաստանին պարտադրվել է դրսից՝ Մոսկվայից: «…բայց հասկանալի է, չէ՞, թե ինչու են դա արել, արվել է, որ մենք միշտ սենց մնանք մեկի լծի տակ, անընդհատ առիթներ տանք, որպեսզի Հայաստանը երբեք անկախ պետություն չդառնա, ընդհանրապես, պետություն չդառնա… Այդ ժամանակից դարերով մենք Ռուսաստանի լծի տակ ենք եղել, արված է այնպես, որ մենք միշտ պիտի էդ լծի տակ մնանք…»,-հայտարարել է Մելքոնյանը՝ հավելեով, որ Ցեղասպանության հարցն առաջնահերթություն չէ այլևս:

Մելքոնյանի հայտարարություններն ավելին են, քան պարզ ուրացումը:
Մելքոնյանը փաստացի հերքում է Ցեղասպանության փաստն ու պնդում, թե հարցն արհեստականորեն է ուռճացվել, որպեսզի որոշ գերտերություններ կարողանան Հայաստանի վրա գերիշխանություն հաստատել:
Մելքոնյանը մոռացել է, որ ԽՍՀՄ-ում տասնամյակներ ի վեր արգելված է եղել նույնիսկ «ցեղասպանություն» բառը, և հայերս մեծ պայքարի գնով ենք միայն կարողացել ստիպել տոտալիտար պետությանը մեզ հետ կատարվածը չարհամարհել: Ինչ վերաբերում է նորանկախ շրջանին ու Հռչակագրին, ապա դա մի շրջան էր, երբ հայ ժողովուրդն իրավունք վաստակեց՝ հավատարիմ մնալու սեփական ինքնությանը, պայքարելու իր ոտնահարված իրավուքների ու արդարության հաղթանակի համար՝ բաներ, որոնք ՔՊ-ական Մելքոնյանի համար զրոյական նշանակություն ունեն:
Զրոյական նշանակություն չէին ունենա, եթե երկրի ղեկավարը Փաշինյանի փոխարեն լիներ հայրենասեր մեկը: Մարդկային այս տեսակը զուրկ է որևիցե արժեհամակարգից կամ սկզբունքներից, և եթե պաշտոնը պահպանելու համար կարիք լիներ՝ դառնալու թունդ հայրենասեր, ապա նույն Մելքոնյանն ասօր տրամագծորեն հակառակ հայտարարություններով մարդկանց ականջը կշոյեր: Բայց նոր Հայաստանում հայրենասիրության հին չափանիշներն է՛լ չեն գործում. «նոր դարաշարջան» ենք մտել:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:…

4 օր ago

«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ…

4 օր ago

Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին

Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բոլորս ականատես ենք եղել մի ցավալի իրականության, որի մասին այլևս…

6 օր ago

Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել…

1 շաբաթ ago