Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Աշխարհի ամենաազդեցիկ հայերից Նուբար Աֆեյանը դիմել է վարչապետ Փաշինյանին՝ Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի հարցով ձայն բարձրացնելու: «Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ վաղեմի բարեկամ և գործընկեր Ռուբեն Վարդանյանին հասցված ցավն ու անարդարությունը: Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն: Եթե ոչ մենք, ապա ո՞վ։ Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»,-մասնավորապես՝ ասված է հայտարարությունում:

Թեման ստացավ մեծ հնչեղություն այն բանից հետո, երբ ի հայտ եկան Վարդանյանի լուսանկարները՝ փաստող այն մասին, որ նրան Բաքվում բռնության են ենթարկում: Մինչ այդ էլ մյուս գերիներին պատկերող տեսանյութերն ու լուսանկարները ևս անհանգստություն էին առաջացրել շատերի շրջանում, բայց հատկապես Վարդանյանի հացադուլից հետո այդ հարցը սկսեց ավելի լայնորեն բարձաձայնվել: Դրան նպաստեց նաև այն, որ Վարդանյանը ընտանիքի միջոցով դիմել էր աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցներին, պատմել, որ զրկված է պաշտպանության իրավունքից, միջազգային փաստաբանների հետ շփումներից, իսկ ադրբեջանցի պաշտպանի նկատմամբ իրականացվում են ճնշումներ:
Փաստը, որ բանը հասել է նրան, որ ՀՀ իշխանություններին փորձում են համոզել ջայլամային կեղվածք չընդունել, արդեն իսկ հայկական պետականության խայտառակությունն է, եթե կուզեք՝ բոլոր հայերի ամոթը:
Աֆեյանը կամ մյուսնե՞րը պետք է կոչ հղեն իշխանություններին՝ կատարելու սեփական գործառույթներն ու հասնելու գերիների ազատմանը մի դեպքում, երբ ցանկացած նորմալ երկրի պարագայում հարցը լուծված կլիներ: Բայց Հայաստանը նորմալ երկիր չէ, այլ ինչ-որ «Ճ» կլասի տարածք, որտեղ իշխող խունտային հետաքրքրում են միայն սեփական աթոռն ու դրանից ստացվող եկամուտները, իսկ բոլոր այն հարցերը, որոնք կարող են ավելորդ գլխացավանք դառնալ կամ քաղաքականապես խնդրահարույց լինել, խունտայի օրակարգում չեն կարող տեղ գտնել:
Արդյոք Աֆեյանի կոչը «սայլը տեղից կշարժի՞»:
Հայաստանը, օրինակ, կարող է Ադրբեջանի հետ բանակցություններից հրաժարվել՝ պահանջելով նախ գերիներին ազատել: Բայց հարցն այն է, թե ինչու իշխանությունները դա չեն անում, վախենո՞ւմ են թուրքերի արձագանքից, թե՞ նրանցից ավելի շահագրգիռ են, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարոթյունը փտի Բաքվի բանտերում:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ… Արիս Քարամյան

Բենզինը հոտ ունի, և մարդիկ սովոր են դրան։ Բայց սա հոտ չէ։ Սա հիշողություն է,…

3 օր ago

«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում

Երբեմնի ընդդիմադիր գործիչ, «Բայազետ» ազատամարտիկների միության փոխնախագահ Անուշ Զուրաբյանը, որ ոչ վաղ անցյալում քննադատում էր…

3 օր ago

2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը

հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած…

3 օր ago

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն

«Ազդարար» կայքում դատախազության հրապարակած ծանուցման համաձայն՝ գլխավոր դատախազություն են հրավիրվել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն…

2 շաբաթ ago

Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան

Դիաննա Գասպարյանը այն եզակի ՔՊ-ականներից է, որն էջմիածինն ամենաշատն է սիրել և մեծարել յուրովի՝ լավագույնս…

3 շաբաթ ago

Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 21-ից Վաղարշապատ համայնքի ղեկավարի…

3 շաբաթ ago