ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, Վարդան Ղուկասյանի աջակիցնե՛ր,

ԴՕԿ կուսակցությունը կոչ է անում բոլորին միանալ ակցիային, որը կկայանա մարտի 3-ին, ժամը 13:00-ին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան առջև։
Այդ օրը նշանակված է Վարդան Ղուկասյանի գործով դատական լսումը, և կարևոր է, որ մեր ձայնը հստակ ու բարձր հնչի, որպեսզի այն լսելի լինի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
ԱՄՆ իշխանությունները պետք է տեսնեն և արձանագրեն, որ Վարդան Ղուկասյանն ունի հասարակության վստահությունն ու հարգանքը։ Նրա հնարավոր արտաքսումը կամ արտահանձնումը երրորդ երկրի կարող է վտանգել նրա անվտանգությունը, մինչդեռ Միացյալ Նահանգները միակ վայրն է, որտեղ այդ անվտանգությունը երաշխավորված կլինի։
Սա վճռորոշ պահ է՝ ցուցաբերելու ձեր աջակցությունը Վարդան Ղուկասյանին։
Յուրաքանչյուրիդ մասնակցությունն ունի կարևոր նշանակություն։
Միասին կարող ենք ազդել նրա ճակատագրի վրա՝ բարձրաձայնելով ճշմարտությունը և վերահաստատելով մեր նվիրվածությունը արդարությանն ու իրավունքին։
Միացե՛ք, բարձրացրե՛ք ձեր ձայնը և պաշտպանե՛ք Վարդան Ղուկասյանին։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Կրկնակի ողբերգություն. Հայաստանյան իշխանությունները նոր ցեղասպանությամբ են սպառնում

Ապրիլի 24-ը տարվա այն օրն է, որը միավորում է ողջ հայությանն ընդանուր ցավի ու պահանջատիրութան …