Իրականում Ալեն Սիոնյանը ստել է, քանի որ նա շատ լավ էլ Ղուկասյանի եթերներին հետևում է, բայց ֆեյք օգտահաշվով, ոչ իր դեմքով: Այդ մասին մեզ փոխանցել են Սիմոնյանին մոտ կանգնած մեր աղբյուրները: Ավելին՝ Սիմոնյանը հենց նրանց հետ միասին էլ հաճախ դիտում է Ղուկասյանի եթերները:
Իհարկե, ոչ ոք չի կարող արդարացնել երեխաների հասցեին հնչող հայհոյաննքերը կամ հաշվեհարդար պարունակող կոչերը, սակայն, տվյալ դեպքում, Սիմոնյանի երեխան տուժել է սեփական հոր վարքի պատճառով, քանի որ եթե հայրը վատ իմաստով աչքի չընկներ, երեխայի հասցեին նման կոչեր չէին հնչի եթերով:
Ի դեպ՝ Ղուկասյանն անդրադարձել էր նաև հենց Ալենին ու նրա կնոջը, սակայն չգիտես թե ինչու, նա գնդակը նետել է հենց երեխայի դաշտ՝ թերևս առաջացնելու խղճմտանք: Մինչդեռ խնդիրը ոչ թե երեխան է, այլ նրա հայրը, որի պատճառով թիրախավորվել են ընտանիքի անդամները:
Միաժամանակ բավական ծիծաղելի է հնչում Ալեն Սիոնյանի այն հայտարարությունը, թե իր մակարդակն ու կրթական ցենզը թույլ չեն տալիս Ղուկասյան դիտել:
Հարց է առաջանում՝ իսկ Սիմոնյանի մակարդակն ի՞նչ աստիճանի է, բա՞րձր է, եթե բարձր է ապա ինչո՞ւ էր նա ուղտի գործառույթներ որդեգրել՝ թքելով սփյուռքահայի երեսին: Այդ սփյուռքահայը չունե՞ր երեխաներ, հայր, մայր, քույրեր ու եղբայրներ, մարդ չէ՞ր: Կամ մոր հետ ի՞նչ անենք, ինչպես պարտակենք նրա խայտառակ վարքը, երբ սեփական պատշգամբից միջնամատ էր ցույց տվել փողոցում քայլող ու քաղաքական ակցիա իրականացնող ընդդիմության անդամներին, համակիրներին:
Աշխարհում չես գտնի մի երկիր, որի երկրորդ դեմքն իրեն նման բաներ թույլ տա, հայտնվի նմանօրինակ սկանդալների կիզակետում, բայց շարունակի պաշտոնավարել ու դեռ մի բան էլ հոխորտա: Սա համազգային ողբերգություն է, որից դուրս գալու ուղին, ցավոք, դեռևս հայտնի չի դարձել:
Source: USAArmenia
Source: USAArmenia
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ…
Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բոլորս ականատես ենք եղել մի ցավալի իրականության, որի մասին այլևս…
Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել…
Source: USAArmenia