Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Ալեն Սիմոնյանն է լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել ԴՕԿ կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանի հարցին ու պնդել, թե Հայաստանում չի կարող որևէ մեկի կյանքին սպառնալ վտանգ հոյհոյանքի պատճառով, իսկ անձամբ ինքն իր համար որոշում է ընդունել՝ երբեք չդիտելու Ղուկասյանի եթերները նույնիսկ այն դեպքում, եթե դրանցում կա անդրադարձ նաև իրեն: «Իմ արժանապատվությունից, իմ մակարդակից, իմ ինտելեկտից և իմ բանից ցածր եմ համարում, չեմ լսում», – հայտարարել է ԱԺ նախագահն ու տրտնջացել, թե Ղուկասյանը կոչ է արել իր 15 տարեկան երեխայի հանդեպ հաշվեհարդար տեսնել:
Իրականում Ալեն Սիոնյանը ստել է, քանի որ նա շատ լավ էլ Ղուկասյանի եթերներին հետևում է, բայց ֆեյք օգտահաշվով, ոչ իր դեմքով: Այդ մասին մեզ փոխանցել են Սիմոնյանին մոտ կանգնած մեր աղբյուրները: Ավելին՝ Սիմոնյանը հենց նրանց հետ միասին էլ հաճախ դիտում է Ղուկասյանի եթերները:
Իհարկե, ոչ ոք չի կարող արդարացնել երեխաների հասցեին հնչող հայհոյաննքերը կամ հաշվեհարդար պարունակող կոչերը, սակայն, տվյալ դեպքում, Սիմոնյանի երեխան տուժել է սեփական հոր վարքի պատճառով, քանի որ եթե հայրը վատ իմաստով աչքի չընկներ, երեխայի հասցեին նման կոչեր չէին հնչի եթերով:
Ի դեպ՝ Ղուկասյանն անդրադարձել էր նաև հենց Ալենին ու նրա կնոջը, սակայն չգիտես թե ինչու, նա գնդակը նետել է հենց երեխայի դաշտ՝ թերևս առաջացնելու խղճմտանք: Մինչդեռ խնդիրը ոչ թե երեխան է, այլ նրա հայրը, որի պատճառով թիրախավորվել են ընտանիքի անդամները:
Միաժամանակ բավական ծիծաղելի է հնչում Ալեն Սիոնյանի այն հայտարարությունը, թե իր մակարդակն ու կրթական ցենզը թույլ չեն տալիս Ղուկասյան դիտել:
Հարց է առաջանում՝ իսկ Սիմոնյանի մակարդակն ի՞նչ աստիճանի է, բա՞րձր է, եթե բարձր է ապա ինչո՞ւ էր նա ուղտի գործառույթներ որդեգրել՝ թքելով սփյուռքահայի երեսին: Այդ սփյուռքահայը չունե՞ր երեխաներ, հայր, մայր, քույրեր ու եղբայրներ, մարդ չէ՞ր: Կամ մոր հետ ի՞նչ անենք, ինչպես պարտակենք նրա խայտառակ վարքը, երբ սեփական պատշգամբից միջնամատ էր ցույց տվել փողոցում քայլող ու քաղաքական ակցիա իրականացնող ընդդիմության անդամներին, համակիրներին:
Աշխարհում չես գտնի մի երկիր, որի երկրորդ դեմքն իրեն նման բաներ թույլ տա, հայտնվի նմանօրինակ սկանդալների կիզակետում, բայց շարունակի պաշտոնավարել ու դեռ մի բան էլ հոխորտա: Սա համազգային ողբերգություն է, որից դուրս գալու ուղին, ցավոք, դեռևս հայտնի չի դարձել:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը…

4 օր ago

«Սենատոր» Գևորիկի արկածները

Ծնունդով Արմավիրի մարզի «Հայկավան» գյուղից՝ ներկայումս Ավստրիայի Հանրապետությունում բնակվող Գևորգ Գրիգորյան անունով անհասկանալի մի երևույթ՝…

5 օր ago

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ…

6 օր ago

Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք…

Հայաստանի համար վահան էր Արցախը, թիկունք, բայց հայոց երկրի պաշտպանության համար հազարավոր զոհեր և ընտրված…

6 օր ago