ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ։
Ես չեմ անդրադառնալու որոշ դեղնակտուցների, որոնք ցույց են տալիս թե իրենց նախաձեռնությամբ փորձում են մեծ-մեծ բրդել, միգուցե որպեսզի ինքնահաստատվեն, քանզի իրենց կյանքում «քոռ կոպեկի» արժեք չունեն բացի նրանից, որ ՀՀԿ անդամատոմսեր ունեն։
Ես այս գրառման մեջ չեմ անդրադառնալու նրան, որ առանց որևէ անձնական շահարկումների, իմ տված առայժմ 11 հարցերից և ոչ մեկին չպատասխանելով, ՀՀԿ բաշիբոզուկների կողմից (ЛИКБЕС: բաշիբոզուկներ՝ անկանոն զինվորական ստորաբաժանումներ Օսմանյան կայսրությունում), փաշինյանական ոճով, դեղին որակումներ են տրվում ընդ որում հաճախ հարցադրումների ձևակերպման անկարևոր մասերը կարևորելով, որպեսզի ուշադրությունը շեղվի կարևորություն ունեցող, առարկայական բուն նյութից։ ՏՂԵՐՔ, ԴՈւՔ ՆԻԿՈԼԻ ԱՄՆԻՍՏԻԱՅԻ ՀԻՄՆԱՎՈՐՈւՄԸ ՏՎԵՔ… ՄՆԱՑԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ, թե չէ… ))))
Հայտարարում եմ, որ 2018 թվականին ԿԱՏԵԳՈՐԻԿ դեմ եմ եղել Ձեր նշած դագաղների և մնացած անբարոյական արտահայտումներին և բարձրաձայն, մամուլով արտահայտվել եմ դրա մասին, դրա մասին գիտեն ՀՀԿ իմ հարգարժան ընկերները, կան տեսանյութեր ու փաստեր, որոշ ընկերների հետ ունեցել եմ մասնագիտական խորհրդատվություններ, և եթե Ձեր դեղնակտուցները հիմա իրենց նախաձեռնությամբ են ավել պակաս խոսում, ապա իրենց անուղեղությունն ու նիկոլականությունը հասկանալի է, իսկ եթե մոռացել եք… Այ դա ես համարում եմ անբարոյականություն։
Ես այս գրառման մեջ չեմ խոսելու ՀՀԿ կողմից առաջ քաշվող՝ «Ո՞վ է բերել Փաշինյանին» օրակարգից, քանզի դա երբեք էլ չի եղել իմ օրակարգը և նման պրիմիտիվ օրակարգ ես չեմ էլ կարող ունենալ։ Այլ շարունակելու եմ տալ հարցադրումներ, ԿՐԿՆՈՒՄ ԵՄ՝ երրորդ նախագահին, այլ ոչ թե մի ինչ-որ իր կյանքով իրենից ոչինչ չներկայացնող և ոչնչի չհասած անիմաստ դեղնակտուցների, որոնք ամեն պատեհ առիթով, իրենց անշնորհքությունը և լկտիությունը ներկայացնում են որպես քաղաքական խոսք։
Եվ այսպես, իմ այսօրվա հարցերը, որոնք կրկին տրամաբանական են, կրկին հիմնված են փաստերի վրա՝
12. Երբ Փաշինյանը մի տասնյակ մարդու հետ Գյումրիից քայլելով գալիս էր, վարտիքներ հագցնելով արագաչափերի վրա, հայհոյելով երրորդ նախագահի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, ինչու՞ Սերժ Սարգսյանը, ում մեղմ ասած անհեռանկար և անխելք մարդ չես անվանի, ոչ մի կերպ ՉԷՐ ՈՒԶՈՒՄ նկատել այս իրական ու մեծ վտանգը։
13. 2018 թվականի գարնանը, երբ Փաշինյանի գլխավորությամբ մի քանի տասնյակ մարդ, կոտրեցին ռադիոտան դուռը, որը հատուկ պահպանության օբյեկտ է, ինչու՞ ոստիկանությունը օրինաչափ ուժ չկիրառեց և պատասխանատվության չենթարկեց այդ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ։
14. Երրորդ նախագահի իմացությամբ թե՞ անտեղյակությամբ է իր փեսա Միքայել Մինասյանը, ինչպես ինքը հայտարարել է 2020 թվականի հունիսին, իր՝ «խոհանոցային» բացահայտման ժամանակ, ամեն ամիս ՀԺ փոխխմբագիր Հայկ Գեվորգյանի միջոցով կոնկրետ գումար փոխանցել ՀԺ-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանին, կամ նույն Միքայել Մինասյանը, «Պրեսս ստենդ» ընկերության միջոցով, որը ուղիղ փոխկապակցված է իր հետ, երկար ժամանակ գնել «Հայկական ժամանակ» օրաթերթի ամբողջ տպաքանակը՝ առանց վերադարձի։ Ի՞նչ ծառայությունների դիմաց է եղել նման շռայլ վերաբերմունքը։
Եվ այսօրվա վերջին հարցս՝
15. 2018 թվականի մայիսի 19-ին արդեն Նիկոլ Փաշինյանը իր ընտանիքով տեղափոխվել էր Կառավարական ամառանոցներ և այդ օրը ժամը 13։00-ին արդեն ուղիղ եթերում է եղել այնտեղից։ Նույն թվականի հոկտեմբերի 31-ին միայն Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական առանձնատնից և բնակություն է հաստատել Ձորաղբյուր գյուղում։ Ձորաղբյուր գյուղի բնակավայրը, նոր չի ձեռք բերվել, և ըստ օդում կախված լուրերի Միքայել Մինասյանի սեփականությունն է։ Հիմա հարցերս՝
15-1. Ո՞ր մարդկային արժանապատվությամբ է՝ «մերժված» Սերժ Սարգսյանը մոտ կես տարի ապրել իրեն «մերժող» Նիկոլ Փաշինյանի հետ նույն կառավարական ամառանոցներում։
15-2. Ի՞նչ դրդապատճառ ուներ Սերժ Սարգսյանը մոտ կես տարի դուրս չգալու կառավարական ամառանոցներից, միգուցե խնդիրը կապված էր այդ պահին անձնական ֆինանսական միջոցների անբավարարության հետ, թե՞ այլ կարևոր դրդապատճառներ կային։
15-3. Ի՞նչ հարաբերություններ ունեին Սարգսյան և Փաշինյան ընտանիքները այդ մոտավորապես կես տարվա ընթացքում։
Այս հարցը այդ ժամանակաշրջանում ամենաշրջանառվող հարցն էր, և հիմա նույնպես չի դադարում լինել ակտուալ։
Ասեմ որ հարցերիս չպատասխանելը, իմ հարցերը դարձնում է հռետորական և ավտոմատաբար մտածելու առիթ է տալիս
Ինչպես և խոստացել էի՝ ՇԱՐՈւՆԱԿԵԼԻ…
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ… Արիս Քարամյան

Բենզինը հոտ ունի, և մարդիկ սովոր են դրան։ Բայց սա հոտ չէ։ Սա հիշողություն է,…

3 օր ago

«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում

Երբեմնի ընդդիմադիր գործիչ, «Բայազետ» ազատամարտիկների միության փոխնախագահ Անուշ Զուրաբյանը, որ ոչ վաղ անցյալում քննադատում էր…

3 օր ago

2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը

հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած…

3 օր ago

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն

«Ազդարար» կայքում դատախազության հրապարակած ծանուցման համաձայն՝ գլխավոր դատախազություն են հրավիրվել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն…

2 շաբաթ ago

Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան

Դիաննա Գասպարյանը այն եզակի ՔՊ-ականներից է, որն էջմիածինն ամենաշատն է սիրել և մեծարել յուրովի՝ լավագույնս…

3 շաբաթ ago

Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 21-ից Վաղարշապատ համայնքի ղեկավարի…

3 շաբաթ ago