Ուրբաթ , 11 Հուլիսի 2025

Աննա Վարդապետյանը միջնորդել է Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից


ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային Ժողովին միջնորդել է պատգամավոր Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։
Այս մասին տեղեկությունը տեղադրվել է ԱԺ կայքում։
«Հարգելի պարո՛ն Սիմոնյան ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով և «Քրեական դատավարության օրենսգրքի» 37-րդ հոդվածի 1-ին մասի 9 րդ կետով սահմանված կարգով ներկայացնում եմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը և պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծը»,- գրված է դատախազի միջնորդագրում։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Ադրբեջանի դատախազությունը շարունակում է շինծու մեղադրանքներ է առաջադրել հայերի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս …