Համախմբվելու ժամանակը. Վարդան Ղուկասյանի հարցում արդարությունը պե՛տք է հաղթանակի

ԴՕԿ կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանի հարցը շարունակում է մնալ «օդից կախված» վիճակում:

Չնայած գործադրած ջանքերին՝ կարծես չի հաջողվում հասնել արդարության լիարժեք հաղթնակին կամ այդ հաղթանակն այնքան է արհեստականորեն ձգձգվում, որ անհասկանալի է արդեն՝ ինչ է իրականում տեղի ունենում: Մինչդեռ Ղուկասյանի վիճակը գնալով վատանում է, նրա ֆիզիկական գոյությունը հայտնվել է սպառնալիքի տակ, ինչը հրատապ է դարձնում հանրային աջակցման խնդիրը: Այդ հանրային աջակցությունը, իհարկե, կա, բայց այն ավելի շատ ու ավելի շուտ վիրտուալ բնույթի է, մինչդեռ այն գործնականում կարող է իմաստ ունենալ միայն այն դեպքում, եթե վիրտուալ տիրույթից տեղափոխվի իրականությոն:
Պետք է ոչ միայն խոսել, ստատուսներ գրել և այլն, այլ ասենք մասնակցել ի աջակցություն Ղուկասյանի կազմարերպվող ցույցերին նույն ԱՄՆ-ում: Այդպես ցույց կտրվի, որ նա միայնակ չէ, որ հանրային լուրջ աջակցություն ունի: Եթե պարզ քայլերի օգնությամբ կարելի է խնդիր լուծել, ինչո՞ւ հապաղել,ինչո՞ւ են մարդիկ ծուլանում կամ, ինչպես ասում են, հարցն ականջի հետև գցում: Գուցե պասիվության պատճառը հիասթափությունն է, բայց իրավիճակն այնքան օրհասական է, որ հիասթափվելու ժամանակ չկա, այլ կա նոր լիցքերով լիցքավորվելու ու պայքարի դուրս գալու անխուսափելիություն, քանի որ հակառակ պարագայում կարող է տեղի ունենալ անդառնալին:
Միևնուն ամանակ պետք է գիտակցել, որ տվյալ պայքարը միայն Ղուկասյանին առնչվող պայքար չէ, այլ պայքար է բոլորի համար, քանի որ եթե Ղուկասյանին են նման փորձության ենթարկում հայաստանյան վայ իշխանությունները, ապա նշանակում է, որ վաղը հարվածի տակ կարող են հայտնվել բոլոր նրանք, ովքեր կարող են խոսել կամ խնդիրների մասին բարձրաձայնել:
Ոչ մի պայքար հեշտ չի լինում ոչ մի երկրում, բայց եթե այդ պայքարն արդար է, այն անխուսափելիորեն իր նպատակին է հասնում, ուղղակի միակ խնդիրը պայքարի շարունակականության ապահովումն է, դրա տեմպի պահպանումն ու պայքարողների սկզբունքայնությունը, որը չպետք է երերա և որևիցե պարագայում:
Գ.Մանուկյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը…

4 օր ago

«Սենատոր» Գևորիկի արկածները

Ծնունդով Արմավիրի մարզի «Հայկավան» գյուղից՝ ներկայումս Ավստրիայի Հանրապետությունում բնակվող Գևորգ Գրիգորյան անունով անհասկանալի մի երևույթ՝…

5 օր ago

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ…

6 օր ago

Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք…

Հայաստանի համար վահան էր Արցախը, թիկունք, բայց հայոց երկրի պաշտպանության համար հազարավոր զոհեր և ընտրված…

6 օր ago