Վարդան Ղուկասյանի ճակատագիրն այլևս գտնվում է Աստծո ու դատավորի ձեռքերում…

Վարդան Ղուկասյանի ճակատագիրն այլևս գտնվում է Աստծո ու դատավորի ձեռքերում…

Վարդան Ղուկասյանը ողջ հայության կողմից մեծապես ճանաչված ու հարգված անձնավորություն է, քաղաքական ֆենոմեն, որին հաջողվել է իր եթերների միջոցով հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր համակիրներ ձեռք բերել ողջ հայության շրջանում:
Նա տարիներ ի վեր բարձրաձայնում է հայ հանրությանը, ժողովրդին մեծապես հուզող հարցեր, ճշմարտության ուժով լուծել է անլուծելի դարձած խնդիրներ, խարազանել կոռումպացված իշխանավորների երեսը, ինչի պատճառով էլ Վարդան Ղուկասյանը հալածվում է ոչ միայն ներկայիս ՀՀ իշխանությունների, այլև նախկին իշխանությունների օրոք նույնպես նրան հանգիստ չեն տվել՝ ստիպելով երկրից արտագաղթել:
Արդյունքում հենց ԱՄՆ-ն է դարձել Վարդան Ղուկասյանի երկրորդ հայրենիքը, որտեղից նա շարունակել է իր գործը, ինչի պատճառով նրա վրա անհիմն գործեր են «կարվել», որպեսզի հնարավոր լինի նրան Հայաստան վերադաձնելն ու այնտեղ հաշվեհարդար տեսնելը: Այդ ամենը փաստող ապացույցները մեր ձեռքի տակ են: Ընդ որում՝ Ղուկասյանի հասցեին հնչում են բացահայտ սպառնալիքներ նաև մամուլում, տարբեր առցանց հարթակներում ու ԶԼՄ-ներում:
Ինչպես հայտնի է, Վարդան Ղուկասանի գործով հաջորդ դատը տեղի է ունենալու մարտի 17-ին:
Ես, դու, նա անպայմանորեն մարտի 17-ին ներկա ենք գտնվելու դատավարությանը և հուսով եմ, որ դատավորը, որը հայտնի է իր արդարամտությամբ ու պրոֆեսիոնալիզմով, կկայացնի արդար որոշում, հակառակ դեպքում թե՛ Ղուկասյանի և թե՛ նրա մոր կյանքին կարող է վտանգ սպառնալ արտահանձման կամ Հայաստան արտաքսման պարագայում:
Վարդան Ղուկասյանը, ի դեպ, մշտապես գովաբանել է Ամերիկան՝ իր բազմամիլիոնանոց աուդիտորիայի առաջ (նա եթեր էր դուրս գալիս շաբաթական 3 անգամ, և նրա յուրաքանչյուր եթեր դիտում էր ավելի քան 1մլն մարդ՝ համաձայն ստատիստիկ տվյալների) հռչակելով որպես Արդարության ու Օրենքի երկիր:
Պետք է հաշվի առնել, որ Վարդան Ղուկասյանը կրիմինալ տարր երբեք չի հանդիսացել, հանցագործ աշխարհի հետ կապ չի ունեցել. նա նախկին ռազմական ոստիկան է ու շատ լավ գիտի, թե ինչ արժեք ունի Օրենքը հասարական հարաբերություններում ու Պետության կյանքում: Ակնհայտ է, որ նման մարդուն ԱՄՆ-ից արտաքսելը կամ նրան արտահանձնելը պետք է բացառվի:
Վարդան Ղուկասյանի ճակատագիրն այժմ Աստծո ու դատավորի ձեռքերում է, ուստի ուզում եմ հույս հայտնել, որ կկայացվի արդար ու անկողմնակալ որոշում:

Նշեմ նաև, որ ՀՀ-ում Վարդան Ղուկասյանն ունի իր շահերի պաշտպանությամբ զբաղվող գերպրոֆեսիոնալ փաստաբանական թիմ՝ ի դեմս «Լև Գրուպի» փաստաբանների ու դրա ղեկավար Լևոն Բաղդասարյանի: Նրանք մեծ փաթեթ են ուղարկել ԱՄՆ միգրացիոն դատարան, որտեղ փաստերի ուժով ցույց է տրվում Ղուկասյանի կրիմինալ տարր չհանդիսանալն ու նրան վերագրվող մեղադրական հոդվածների անհիմն լինելը:
Ես, որպես լրագրող, մեծ հույս ունեմ, որ Վարդան Ղուկասյանի գործը քննող դատավորը կկայացնի արդար, հիմնավոր որոշում՝ հաշվի առնելով նաև այն, որ հենց ԱՄՆ-ում է Վարդան Ղուկասյանն ապաստան գտել ու փրկվել հալածանքներից՝ համոզված լինելով, որ հենց այս երկրում են ամենալավը գործում Օրենքն ու Դատարանները:
Իրականում այսօր չկա որևիցե օրինականություն ու արդար դատական համակարգ Հայաստանում, քանի որ 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն իրականում կեղծիք էր. տեղի է ունեցել ընդամենը նախկին արատավոր համակարգի կերպարանափոխություն, իսկ կոնկրետ Վարդան Ղուկասյանի հարցում նախկին ու ներկա իշխանությունները գործում են միասնաբար, քանի որ երկու կողմին էլ ձեռնտու չէ Վարդան Ղուկասյանի գործունեությունը, որը հարվածի տակ է դնում նրանց հեղինակությունը:
Առաջին դատից հետո իշխանական ԶԼՄ-ները սկսեցին կեղծ տեղեկություններ տարածել այն մասին, թե իբր Վարդան Ղուկասյանի վերաբերյալ արդեն իսկ կա կայացված որոշում այն մասին, որ նրան արտաքսելու են ԱՄՆ-ից, և սա՝ այն դեպքում, երբ դատարանի կողմից ոչ մի վճիռ դեռևս չի հնչել: Փաստորեն դատավորի փոխարեն իրենք են որոշում կայացնում ու տարածում: Տեղեկատվական դաշտում արձանագրվող նման մանիպուլյատիվ երևույթները ևս մեկ անգամ փաստում են այն մասին, թե որքան շահագրգիռ են հայաստանյան իշխանությունները Վարդան Ղուկասյանին լռեցնելու, իսկ դրանից հետո ֆիզիկապես լիկվիդացնելու հարցում:
Մարտի 17-ին էմիգրացիոն դատարանը կարող է մեծ ողբերգություն կանխել իր արդար վճռով, ինչով և կփաստվի ամերիկյան դատական համակարգի անաչառությունը:
Գայանե Մանուկյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ… Արիս Քարամյան

Բենզինը հոտ ունի, և մարդիկ սովոր են դրան։ Բայց սա հոտ չէ։ Սա հիշողություն է,…

3 օր ago

«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում

Երբեմնի ընդդիմադիր գործիչ, «Բայազետ» ազատամարտիկների միության փոխնախագահ Անուշ Զուրաբյանը, որ ոչ վաղ անցյալում քննադատում էր…

3 օր ago

2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը

հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած…

3 օր ago

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն

«Ազդարար» կայքում դատախազության հրապարակած ծանուցման համաձայն՝ գլխավոր դատախազություն են հրավիրվել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն…

2 շաբաթ ago

Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան

Դիաննա Գասպարյանը այն եզակի ՔՊ-ականներից է, որն էջմիածինն ամենաշատն է սիրել և մեծարել յուրովի՝ լավագույնս…

3 շաբաթ ago

Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 21-ից Վաղարշապատ համայնքի ղեկավարի…

3 շաբաթ ago