Ասում են` ձվածեղի խաթեր, թավայի պոչից կպաչեն, բայց այդքան շատ պաչել կլինի՞…
Այն թուրք լրագրողները գնացի՞ն, որ ՀՀ բյուջեի միջոցներով եռօրյա այցով հրավիրված էին Հայաստան` հայկական կողմի նախաձեռնությամբ։
Պարզվում է` հայ հանրության կողմից ամենաշատ հավանությունների արժանացել է ֆբ-ում թուրքական կողմի հետ հաշտեցման հարաբերությունները, ենթադրում եմ Էրդողանի կողմից գիրք նվիրելուց սկսած։
Ուրեմն` Հայոց ցեղասպանությունը մոռացության տալու այն մռայլ «սմայլիկներն» էլ տեղ ունեն վարչապետի ու իր թիմակիցների համար, երևի թե այն հայհոյախառն մեկնաբանություններն էլ…
Երևի թուրքական լրատվամիջոցներին հրավիրել էր, որ տեղեկացնի, թե իր ընկալմամբ՝ Արևմտյան Հայաստանն Արմավիրի և Շիրակի մարզերն են, ուրիշ Արևմտյան Հայաստան չկա։
Հակառակ թուրք լրագրողների լուրջ դեմքերին` Հայաստանի վարչապետը ինչու՞ էր այնքան ուրախ, ժպիտը դեմքին… Հայտնությու՞ն էր Մարգարայի կամրջի բացումը` հայ-թուրքական «բարեկամության» ավետաբեր լուրը, որ թուրք լրագրողները գնացին իրենց աչքով տեսնելու…
Ադրբեջանական կողմն էլ հայտնում է, որ խաղաղության պայմանագրի վերջին երկու կետերը համաձայնեցված են։ Հայաստանի քաղաքացիները գիտե՞ն, որ Սահմանադրություն է փոխվելու թշնամու պահանջով, այդ ժողովուրդը գիտի՞, որ ինքը համաձայն է այդ փոփոխությանը…
Այս իշխանականների արցախատյացության ֆոնին շատ ավելի տեսանելի է դառնում այն «սիրախաղը», որ տարվում է թշնամի երկրների հանդեպ։
Հիմա հայ ժողովուրդը թրքամե՞տ է, թե՞ ադրբեջանամետ։ Եթե լուռ են, ձեն չեն հանում, ուրեմն` երկուսն էլ միասին։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia
Գյումրու Քաղաքապետարանի պաշտոնական Էջի հայտարարություն է տարածել Source: USAArmenia
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում…
Աշուն է՝ լցված սիրով, գույնով, բույրով և հեքիաթով։ Այսամենը պարզապես եղանակ չէ․ աշունն իր ոսկեգույն…
Կառավարությունն ու առողջապահության նախարարը կրկին խոսում են առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) մեկնարկի մասին՝ խոստանալով, որ…
Մամուլի ազատականացման ֆոնին, ինչպես նաև համացանցային չվերահսկման արդյունքում ձևավորվել է այնպիսի մշակույթ, որ ով ուզի,…