Նիկոլին բերելու թեմայի էությունը

Նիկոլին բերելու թեմայի էությունը

Փաստորեն դեռ չի սպառվել բանավեճը, թե ով է բերել Փաշինյանին իշխանության։ Զավեշտն այն է, որ այդ պնդումը հերքողներն ու հաստատողներր հերքում կամ հաստատում են բոլորովին այլ բաներ։ Այդ հարցադրումն իրենով նշանակում է, որ
1. բերվողը մեկն է, ում պիտի բերեին, ինքն իրենով այդքան չկար ու չկա, այնքան վատն է, որ բերողն իրենից վատն է, հետևաբար վայ բերողին,
2. բերողն ամենազոր էր, քանի որ ինչ ուզում անում էր, ում ուզում բերում կամ հանում էր։
Հիմա երբ ասում են, որ Սերժն է բերել Նիկոլին, իրականում նրան համարում են ամենահզոր դեմքը երբևէ Հայաստանի, քանի որ Լևոնին հանին, Քոչարյանը չկարողացավ մնալ, իսկ այ Սերժը բոլորին խառնեց ու բերեց մեկին, ում վրա կարելի էր ամեն ինչ քցել ու չոր դուրս գալ ջրից, հատկապես Արցախի հարցում։ Սրանով իրականում Սերժին համարում են հզոր և խորամանկ ստրատեգ։
Իսկ երբ ասում են չէ, Սերժը չէր բերել, այլ ժողովուրդը կամ թուրքերը կամ ռուսները, ստացվում է, որ Սերժ Սարգսյանն իրականում իշխանություն չուներ, ընտրությունները կեղծվել էին, նրան ոչ մեկ չէր հավանում երկրում ու երկրից դուրս, անգամ իր կուսակցությունը չէր հավանում, գնաց Նիկոլին ընտրեց, անգամ իր ուժայինները բանի տեղ չէին դնում, Նիկոլը որ պետական շենքն ուզում ոտքով խփում մտնում էր, ինչ փողոց ուզում փակում էր, ոչ մի ուժային չէր ուզում Սերժին պաշտպանել, Նիկոլ էին պաշտպանում։
Իսկ ռուսներն ու թուրքերն էլ այնքան էին զզվել, որ համարել էին ավելի լավ է Նիկոլը լինի, քան Սերժը, Եվրոպան էլ այնտեղից քցեց ու չպաշտպանեց։
Հիմա հասկանալի է չէ դառնում, որ այդ թեզը պնդողներն առանց գիտակցելու Սերժ Սարգսյանին ավելի մեծ կարևորություն են տալիս, քան թեզը հերքողները, ովքեր իրականում ընդամենը փաստում են, որ Սերժ Սարգսյանը ամենազոր չէր, պարզապես թե ժողովուրդը, թե պետական համակարգը, թե սեփական կուսակիցների մեծ մասը, թե արտաքին աշխարհը նրան տանել չէին կարողանում։
Ահա այսպիսի բանավեճեր։ Բայց իրականում այս բանավեճի պատճառը քաղաքական համակարգի ողբալի վիճակն է, երբ Նիկոլ Փաշինյանն այլևս անտանելի է դառնում, իսկ նրան հեռացնողները տանել չեն կարողանում նաև մեկը մյուսին։ Հարցումներն էլ ցույց են տալիս, որ քաղաքացիների 60-70 տոկոսը տանել չի կարողանում բոլորին էլ։
 

Tigran Khachatryan

 
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:…

4 օր ago

«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ…

4 օր ago

Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին

Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բոլորս ականատես ենք եղել մի ցավալի իրականության, որի մասին այլևս…

6 օր ago

Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել…

1 շաբաթ ago