Ովքե՞ր և ինչո՞ւ են Վարդան Ղուկասյանի գործի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածում

Մարտի 17-ին կայացած ԴՕԿ կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանի դատը պատճառ է դարձել, որ տեղեկատվական դաշտում ոմանք դիմեն մանիպուլյացիաների՝ հենվելով ընդամենը նրա շահերը ներկայացնող փաստաբանի մի արտահայտության վրա այն մասին, որ մի քայլ առաջ են գնացել: Դա դարձել է առիթ, որպեսզի ոմանք տարբեր բլոգերների ու տեղակտվական դաշտում գործունեություն ծավալողների ականջը գցեն, թե իբր դատարանը որոշել է Ղուկասյանին ազատ արձակել: Մինչդեռ փաստաբանը նկատի է ունեցել ընդամենն այն, որ օրն անցել է դրական՝ ոչինչ չասելով այն մասին, թե վերջնարդյունքում ինչ վճիռ կարող է կայացնել ամերիկյան դատարանը:

Կեղծ տեղեկությունը, ըստ էության, տարածել է Ղուկասյանի օգտին տեղի ունեցող ցույցերի մասնակiցիներից մեկնումեկը՝ դեզինֆորմացիայի տարածման պատճառ դառնալով:
Ինչո՞վ է դա վտանգավոր:
Խնդիրն այն է, որ դա կարող է պատճառ դառնալ, որ հայաստանյան իշխանությունները դիմեն տարբեր քայլերի՝ խափանելու դատարանի կողմից կայացվելիք հնարավոր դրական որոշումը: Չնայած ո՛չ Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդաները, ո՛չ նրա ամերիկյան կամ հայաստանյան դատապաշտպաններից մեկնումեկը ազատ արձակման մասին որևիցե հայտարարություն չի արել, սակայն որոշ տարրեր, չգիտես ում շահերից ելնելով, պատվերո՞վ, թե՞ ինքնաբուխ կերպով նախապես դեզինֆորմացիա են տարածել՝ ստով լցնելով տեղեկատվական դաշտը: Այդ տարածողներին կոչ կանենք, որ եթե ունեն իրենց հավաստի աղբյուրները, եթե իրականում ինչ-որ մեկն իրենց նման բան է վստահեցրել, ապա թող բացահայտեն տեղեկատվության աղբյուրը, եթե կեղծիքի տարածման ջատագով չեն դարձել:
Կան մարդիկ, որոնք տիրապետում են լուրջ ինֆորմացիայի, տեղեկացված են շատ ավելիի մասին, քան մյուսները, բայց կան մարդիկ երբեք չեն հանրայնացնում իրենց ունեցած տեղեկությունները՝ չվնասելու գործին:
Պետք է հասկանալ, որ Ղուկասյանի գործից տեղեկատվական ռումբ ստանալու մոլուցքը կարող է վնասակար լինել նրա համար, ուստի նրանք, ովքեր նման մոլուցքով են տառապում, պետք է իրենց հաշիվ տան, հակառակ պարագայում կլինեն բոլոր հիմքերը՝ պնդելու, որ ի դեմս նմամնների գործ ունենք առնետների հետ՝ ներդրված Ղուկասյանի աջակցիների շարքերում:
Գայանե Մանուկյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:…

4 օր ago

«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ…

4 օր ago

Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին

Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բոլորս ականատես ենք եղել մի ցավալի իրականության, որի մասին այլևս…

6 օր ago

Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել…

7 օր ago