Երկուշաբթի , 23 Հունիսի 2025

Նկարում Սերգեյ Մարտիրոսյանն ու Դավիթ Մելքումյանն են. այս երկու անձինք 2023 թվի սեպտեմբերին՝ Եվլախում, ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը.Arthur Hambardzumyan

Նկարում Սերգեյ Մարտիրոսյանն ու Դավիթ Մելքումյանն են.

այս երկու անձինք 2023 թվի սեպտեմբերին՝ Եվլախում, ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը:
Լուծարեցին այնպես, ինչպես լուծարում են բաց բաժնետիրական ընկերությունը, ինչպես լուծարում են կոոպերատիվը: Եվլախում ստարոգրված փաստաթղթում հանձնառություն էին վերցրել, որ Լեռնային Ղարաբաղից դուրս են բերվելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերը: Ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով Հայաստանի 16-րդ վարչապետն արդեն հանձնառություն էր ստանձնել, որ ռուսական զորքերի դիսլոկացիային զուգահեռ դուրս են բերվում(ԼՂ-ից) հայկական զինված ուժերը(4-րդ կետ):
Դրանից հետո Նիկոլը պաշտոնապես ճանաչել էր Լեռնային Ղարաբաղը Ադբեջանի կազմում, բայց այնտեղ էր պահել Հայաստանի զորքերը:
Սա հայ ջոջերի կողմից իրականացված հերթական ավանտյուրան էր, որը հանգեցրեց հարյուրավոր մահերի, տասնյակ հազարավոր ընտանիքների տնավեր դառնալուն:
Հիշեցնեմ նաև, որ մինչ 2023 թվականի սեպտեմբերը ԼՂ շուրջ տեղի ունեցած կրիտիկական իրադարձությունների վերաբերյալ ԼՂ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա անկեղծ, ռացիոնալ խոսքով հանդես չէր եկել: Ասեմ ավելին. այսքանից հետո 2023 թվականի սեպտեմբերի երկուսին Հայաստանի 16-րդ վարչապետը շնորհավորում է արցախցիներին անկախության առիթով, իսկ մի քանի օր հետո տեղի է ունենում իշխանափոխություն, որի հետևանքով նախագահ դարձած անմեղսունակը(Սամվել Շահրամանյան) ձեռքը դնում է սահմանադրության վրա ու երդվում է պաշտպանել ԼՂ ինքնիշխանությունը:
Ասածս ինչ է. կանչեք Սամվել Շահրամանյանին, Սերգեյ Մարտիրոսյանին, Դավիթ Մելքումյանի ու հարցեր տվեք, ձեր գործը սա է՝ լրագրող կոչվածներ:
Գնացեք նկուղների դեմը սպասեք, մինչև դուրս կգան :
Սերժիկի վարձկաններն առավոտից երեկո տարածում են, որ Հայաստանում տեղի է ունեցել ադրբեջանա-թուրքական հեղափոխություն: Գնացեք Սերժիիկի դեմը կանգնեք ու ասեք, թե այդ դեպքում ինչու՞ հանրապետական խմբակցության որոշ անդամներ, պառլամենտում մինչև 18 թվի դեկտեմբեր իրար հերթ չտալով Նիկոլի հասցեին դիֆերամբներ էին երգում , թե ինչպե՞ս էր Նիկոլի հետ վեց ամիս ապրում դուռ դռան, իսկ փեսան՝ նույն ժամանակահատվածում ներկայացնում իրենց ասած ադրբեջանա-թուրքական իշխանությունը Վատիկանում:
2019-2020 թվերին Կարեն Կարապետյանը մասնակցում էր քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողի աշխատանքներին: Հանձնաժողովից ուրս գալուց հարցազրույց է տալիս Քոչարյան Անդրանիկի ֆոնին ու ասում, որ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ պայմանավորվածություն , որ ունցեցել է, նա այդ պայմանավորվածությունները պահել է: Հարցրեք Կարեն Կարապետյանին, թե ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը:
Ու նաև գտեք Օնիկ Գասպարյանին, Արտակ Դավթյանին, Արգիշտի Քյարամյանին, Էդուարդ Մարտիրոսյանին, Վլադիմիր Գասպարյանին , Վալերի Օսիպյանին :
Հայ ժողովրդի հետ մեծ ավանտյուրա է տեղի ունեցել:
Այդ ավանտյուրան իրականացվել է հայերի ձեռքով՝հայերի գլխին:
Հային պետք է փրկել հայից:
 

Arthur Hambardzumyan 

 
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը,
Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

Իմ ռահվիրան՝ ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆ… Ես խոսում եմ մեծ ցավով, բայց հստակ համոզմունքով, որ Մովսեսի հայտնվելը …