ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում։ Իրավապահները փնտրում են «ՃԱՊ» մականունով 33-ամյա Կարեն Բադալյանին։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է.
««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ մարտի 25-ին իրավապահները մտել են էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն ու խուզարկություն սկսել` պայմանավորված մարտի 22-ին քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանի կրակոցներով, ինչի հետեւանքով մեկ անձ սպանվեց։
Իրավապահ համակարգում այս դեպքի մասով քննություն է ընթանում։
«Ժողովուրդ» օրաթերթը խիստ ուշագրավ տեղեկություն ստացավ այս քննության վերաբերյալ. պարզվում է` գազալցակայանի տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը չկա։ Իրավապահները փորձել են հասկանալ, թե ուր է հիշողության կրիչը, գազալցակայանի աշխատակիցները նրանց բացատրել են, թե տեսանկարահանող սարքը հիշողության կրիչ չի էլ ունեցել։ Իրավապահները կասկածներ ունեն, որ հիշողության կրիչը ոչնչացրել են միտումնավոր, և չի բացառվում, որ հենց կրիչի փնտրտուքով են մտել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն` խուզարկության։
Հիշեցնենք, որ կրակոցները հնչել էին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ծննդյան օրը, ու նա ընտանիքի հետ այդ ժամանակ եղել է Վրաստանում, և դեպքի մասին իմանալով՝ շտապել են Հայաստան։
Սպանություն կատարող անձին` Արմավիրի մարզում հայտնի «ՃԱՊ» մականունով 33-ամյա Կարեն Բադալյանին, իրավապահները դեռ փնտրում են»:
Source: USAArmenia
Ղազախստանում վճռում են նոր սահմանադրության հարցը․ հանրաքվե է Sun, 15 Mar 2026 20:30:00 +0400 Ղազախստանում…
Նա բացառապես ուժեղացնում է Ադրբեջանի դիրքերը Sun, 15 Mar 2026 20:15:00 +0400 «Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ…
Երկրաշարժ՝ Ռուսաստանում Sun, 15 Mar 2026 20:00:01 +0400 Կամչատկայում գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս…
Հիսուս Քրիստոսին մենք դիմում ենք դու-ով Sun, 15 Mar 2026 19:45:00 +0400 «Դու չի, դուք…
Ընդամենը 8 տարի առաջ Բակո Սահակյանը պատմական ելույթով էր հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսում Sun, 15…
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց Sun, 15 Mar 2026 19:15:00 +0400 ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել…