Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

Շատերը գիտեն, թե ինչպես են փրայմերիզ կոչվող բեմականացման միջոցով ներքին ընտրությունների արդյունքների վրա ազդել ու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել ներկայիս ժ/պ-ին:

Բացեք ձայների հաշվարկի տեսագրությունը ու կտեսնեք, թե ո՞վ է ողջ ընթացքում առաջատարն ու ընդամենը մեկ տուփի պարունակության հաշվին հետո դառնում հաղթող:
Շատ կզարմանամ, եթե պարզվի, որ այդ «օպերացիան » չի կազմակերպվել Շիրակի մարզի ԱԱԾ վարչության հովանու ներքո:
Նաև հիշեցնեմ, որ տխհարհռչակ այդ վարչության ղեկավարը՝ Ներսիսյան Կամոն՝ Սարիկ Մինասյանի զարմիկն է, իսկ մյուս եղբայրը ՝ Կարեն Ներսիսյանը՝ Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալն է: Ախուրյանի կոռուպցիան ներկայացնելու համար ընդամենը գրեմ, որ շների ստերջացմամբ զբաղվող կազմակերպությունը այնտեղ նաև իրականցում փոսալցման աշխատանքներ:
Բայց վերադառնանք Գյումրի:
Տպավորություն կար, որ վերը նշվածը համգամանքները երեկ պիտի դնեին ժ/պ-ի դեմը:
Նախկին բարքերի դեմ համառ պայքար տանող ներկա ժ/պ-ն իր շտաբը տեղակայվել է հանրապետական կուսակցության անդամ(նախկին անդամ) Արման Սահակյանի շենքում: Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյան-ի ֆինանսավորումը Միքայել Մինասյանն իրականացրել էր հենց Արմանի միջոցով:
2017 թվականի պառլամենտական ընտրություններում հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում Արմանը, Շիրակի մարզում զբաղված էին ձայներ գնելով, իսկ Արմանի Սարիկը, ով տարիներ անց պիտի դառնար Նիկոլի Սարիկ, զբաղված էր իրենց թաղամասում տվյալ գործը գլուխ բերելով:
Այս մասը ևս չարժանացավ ընդդիմադիր թեկնածուների ուշադրությանը:
2017 թվականին ՔՊ Գյումրի տարածքայինում ծագած կոնֆլիկտի պատճառով փաստացի լուծարվել է ողջ կուսակցությունը: Մինչ այդ՝ 2016 թվականի ավագանու ընտրություններում, որի ժամանակ, ի դեպ, ներկայիս ժ/պ-ն աշխատում էր հանրապետականի մեկ այլ թեկնածուի համար, Նիկոլ Փաշինյանը բաժանում էր Գյումրիում բուկլետներ, որտեղ ես գրել էի, որ Գյումրիի անտուն քաղաքացիների հարցը պետք է լուծվի ոչ թե բնակարանների ձեռք բերման վկայականների, այլ՝ նոր շինարարության միջոցով:
Յոթ տարվա ընթացքում կառուցվել է ընդամենը հինգ շենք:
Հանուն արդարության սակայն պիտի ասեմ, որ տվյալ շենքերն իրենց որակներով համեմատելու չեն այն շենքերի հետ, որոնք կառուցվել են Սեժիկ Սարգսյանի եղբորը պատկանող՝ Գլենդել հիլզ շինարարական կազմակերպության միջոցով: Վստահ եմ, եթե օբյեկտիվ քննություն տեղի ունենա, կպարզվի, որ Մուշ թաղամասի շինարարության վրա Սերժենք միլիարդավոր դրամներ են գողացել:
2016 թվականի, կուսակցության կրիզիսի, նոր շինարարության խոստման մասին ևս չխոսվեց:
Հիմա հարց. ինչպե՞ս կարող է Սարիկն ընտրություններում հաղթել, եթե նույնսիկ փրայմերիզի արդյունքներն են ուղղորդված եղել:
Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել: Ինչպե՞ս:
Եվ վերջում. ժ/պ ջան հիշիր, որ փաստեր ուզող, Արցախը լոզունգ սարքած օպոնենտներիդ դեմը հետո դնես, որ իրենց լիդերների օրոք, միայն 2011-2019 թվականներին, պաշտոնական տվյալներով բանակից ազատվել է շուրջ հիսուն հազար պատանի և երիտասարդ:
Ուրախ հանգստյան օրեր:
Ուրախ ավտոբուս:
Արթուր Համբարձումյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:…

4 օր ago

«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ…

4 օր ago

Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին

Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բոլորս ականատես ենք եղել մի ցավալի իրականության, որի մասին այլևս…

6 օր ago

Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել…

1 շաբաթ ago