Ինչպես հայտնի է, սփյուռքահայության շրջանում հեղինակություն վայելող, կշիռ ունեցող մարդկանց մուտքը Հայաստան դարձել է «տալոնով»: Խոսքը նախևառաջ Արա Աբրահամյանի մասին է. «Զվարթնոցում» ժամեր ի վեր արգելել էին մարդուն մուտք գործել երկիր, որից հետո, սակայն, թույլատրել են՝ առանց բացատրություններ ներկայացնելու:
Խոսելով իր հետ կատարվածի մասին՝ Աբրահամյանն ասել էր, որ իրեն հայտնի է պատճառը, բայց այդ մասին կասի հետո:
«Ռուսաստանի հայերի միության» նախագահը մեկ անգամ չէ, որ համարձակորեն դատապարտել է այս իշխանությունների հայադավ գործողությունները, որոնց հետևանքով այսօր հայ ժողովուրդը կանգնել է էքզիստենցիալ սպառնալիքի առաջ: Ավելին՝ Աբրահամյանին փաստացի հետապնդելու պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանի իշխանությունները այս մարդու մեջ իրենց համար քաղաքական վտանգ են նշմարում. Աբրահամյանը Հայաստանը Ռուսաստանին կապող կարևոր օղակ է, մինչդեռ ՔՊ-ի քաղաքականության բուն էությունը Մոսկվայի ու Երևանի միջև սեպ խրելն է: Ընդ որում՝ ուշագրավ է, որ Աբրահամյանին դեմ նման գործողություն է իրականացվում անգամ այն դեպքում, երբ վերջին շրջանում իշխանությունները կարծես թե ջանում են լեզու գտնել Մոսկվայի հետ՝ պայմանավորված աշխարհաքաղաքական պրոցեսներով:
Ցանկացած ժողովորդ հզոր է իր երևելի անհատներով: Ասվածը հատկապես վերաբերում է հայերիս՝ հաշվի առնելով մեր պետության ունեցած հնարավորությունների սղությունը:
Արա Աբրահամյանի պես մարդիկ կարևոր դերակատարություն ունեն նաև Սփյուռքի ներուժի համախմբման ու պահպանման հարցում: Հայտնի է, որ թուրքական պետության թիվ մեկ թիրախը հենց սփյուռքահայությունն է: ՔՊ-ական իշխանությունն էլ, որ կոլաբորիցիոնիստների մի համախումբ է, ամեն ինչ անում է՝ թուրքական պետության ծրագրերը ռեալիզացնելու: Ահա սա է պատճառը, որ Սփյուռքի երևելի գործիչների առաջ փակվում է դեպի Հայաստան բերող ճանապարհը՝ թուրքերի համար այն անխոչընդոտ դարձնելու:
Source: USAArmenia
Source: USAArmenia
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ…
Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բոլորս ականատես ենք եղել մի ցավալի իրականության, որի մասին այլևս…
Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել…
Source: USAArmenia