ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Երևանի Ազատության հրապարակում այսօր մասնակցում էինք Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից հայտարարված հանրահավաքին։ Բարձրաձայնված խնդիրները տարաբնույթ ելույթներով վաղուց են մտահոգում արցախցիներին և բոլոր նրանց, ովքեր կանգնած են հազարավոր հայրենազուրկների կողքին։

Առաջնային է դառնում Արցախ հավաքական վերադարձի իրավունքի ապահովումը, երբ արցախցիների իրավունքները ոտնահարելով՝ ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը։ Գուցե հարցնենք, թե ով հանձնեց Արցախը` զրկելով մեզ հայրենիքից, մեր տունուտեղից։
Տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, ֆինանսական և բնակարանային ապահովման ծրագրերի արժանապատիվ իրականացման պահանջ ներկայացվեց, երբ մեկուկես տարի է, ինչ բռնատեղահանվել ենք, բայց ոչ մի առաջընթաց, տապալված է բնակարանային ծրագիրը, երբ հազարավորներից ընդամենը 52 ընտանիք է բնակարանի սեփականատեր դարձել, իսկ բնակվարձի 40+10 ծրագրի ոչ արցախանպաստ փոփոխությունները հայրենազուրկներիս հասցնելու են անհուսալի վիճակի։
Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձի պահանջից անհնար է խուսանավել, բայց ականատես ենք այս իշխանությունների խուսափողական վերաբերմունքին, ամենօրյա գործածական ոչինչ չասող հայտարարություններին։ Գերիների վերադարձի հարցը պետք է օրակարգ մտնի, շինծու և միակողմանի խաղաղության պայմանագիր չի լինում, որտեղ գերիների վերադարձի հարց չկա։
Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության պահանջը կարևորվում է այնքանով, որ աշխարհի հայացքի ներքո, ՀՀ իշխանությունների անտարբերության քողի տակ վերացվում են Արցախի մշակութային օջախները, դարավոր հուշարձանները, խեղաթյուրում են մեր հինավուրց պատմությունը…
Հազարավոր արցախցիների մասնակցությունը հանրահավաքին մի նոր թափ էր ստացել, որ վերջապես արցախցիները հանդես գան իրենց խախտված իրավունքների համար։
Արցախցիներն այսօր հավաքական ուժի օրինակ ցույց տվին` իրենց պահանջները ներկայացնելով ՀՀ իշխանություններին։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:…

4 օր ago

«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ…

4 օր ago

Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին

Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բոլորս ականատես ենք եղել մի ցավալի իրականության, որի մասին այլևս…

6 օր ago

Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել…

7 օր ago