Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան


Կրկին Գյումրիում ժողովրդի 50 տոկոսից ավելին մերժեց բոլորին։ Իսկ ակտիվ ընտրող գյումրեցիների 50 տոկոսից ավելին Սարիկից ու Վարտանիկից այն կողմ մարդ չի տեսնում իրեն քաղաքապետ։ Խեղճ ընտրող։ Ընտրական այս արատավոր ցիկլը պետք է կանգնեցնել։ Ժողովրդավարություն չէ երբեք, որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մեծամասնության կամքն անտեսվում է։ Սրան լուծում է պետք։
Ընտրական այս դեգրադացիայից դուրս գալու և քաղաքական ճահիճը մաքրելու իմաստով կարող է օգտակար լինել
– ընտրություններին քվեարկելը դարձնել օրենքով պարտադիր բոլոր չափահասների համար,
– ընտրությունները դարձնել աստիճանաբար թվային, որ մարդն էլեկտրոնային ճանապարհով կարողանա հանգիստ ընտրել ու դա չլինի կեղծել։ Թվային դարում դեռ կոլխոզի ընտրություններ են անցկացվում։ Էլեկտրոնային ընտրությունը ավելի կմեծացնի ազատ կամարտահայտությունը և կչեզոքացնի ընտրողի վրա ցանկացած կողմնակի ճնշում,
– պետք է լինի «բոլորին դեմ եմ» քվեաթերթիկ, որը եթե գերազանցեց 50% + 1-ը, ընտրությունները չեղարկել ու սահմանել շեմ, որից ցածր տոկոս ունեցողները այլևս իրավունք չունենան երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցել, դրանով կլիկվիդացվի ֆեյք, ձայն փախցնող ընդդիմության դերը ու արդեն վերջնական ընտրությամբ կերևա ժողովրդի իրական ընտրությունը։
Եթե ընտրական համակարգը այնպիսին չէ, որ չի արտահայտում ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների մեծամասնության կամքը, ապա ընտրություններն առհասարակ անիմաստ են։ Ժողովրդի մեծամասնությունը չի ուզում ոչ Սարիկին, ոչ Վարտանիկին (անունները համարեք պայմանական) ու չի վստահում առհասարակ ընտրությանը, հիմա ինչ կրա՞կն ենք ընկել ազգովի։ Որքան կարելի է դատարկ կոչեր անել մասնակցելու ընտրությունների ։ Մարդիկ խաբված են միշտ, չեն ուզում մասնակցել, հետևաբար այն պետք է լինի պարտադիր և աստիճանաբար էլեկտրոնային։
Ժողովրդի կոռումպացված փոքրամասնությունը չպետք է որոշի բոլորի ճակատագիրը։ Սա արդեն գոյաբանական ու ազգային անվտանգության հարց է։ Ինչպես հանրակրթությունն ու զինծառայությունը, այդպես էլ ընտրությունը պետք է լինի պարտադիր, քանի որ արդեն երկիր ենք կորցնում։ Երբ օրերից մի օր ձևավորվի 60-70 տոկոս միջին դաս ունեցող քաղաքականապես գրագետ հասարակություն, նոր կարելի է հանել պարտադիրությունն և այլ խստությունները։
Եթե փոփոխություններ չարվեն, որպեսզի արտացոլվի դրանում ժողովրդի իրական մեծամասնության իրական տեսակետը, ապա ընտրությունների ինստիտուտով երբեք նորմալ կադրեր իշխանության չեն հասնելու և միշտ երկրում լինելու են հեղափոխական ռիսկեր։
Տիգրան Խաչատրյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:…

4 օր ago

«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ…

4 օր ago

Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին

Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բոլորս ականատես ենք եղել մի ցավալի իրականության, որի մասին այլևս…

6 օր ago

Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել…

7 օր ago