Գյումրիում ֆիասկոյի ենթարկված ՔՊ-ի լիդեր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով շարունակում է պարբերաբար ներկայացնել Հայաստանի «ձեռքբերումները»՝ հընթացս փորձելով փիառել սեփական իշխանությունն ու անձը:
Այս անգամ էլ մի ֆեյսբուքյան ռիլով հանրությանը տեղեկացրել է, որ Երևանում պարեկները այլևս ծառայություն կիրականացնեն տեխնիկապես հագեցած, նոր էլեկտրոմոբիլներով: Խոսքը, մասնավորապես, երևանյան ավտոսալոնից գնված «Volvo» մակնիշի ամենագնացների մասին է, որոնք տասնյակ հազարավոր դոլարներ արժեն՝ արժեք, որ պետական բյուջեից է, փաստորեն, վճարվել:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է շարքային քաղաքացին ընկնի էյֆորիայի մեջ այդ փաստի կապակցությամբ, եթե երկրում սոցիալական վիճակը շարունակում է, մեղմ ասած, անբավարար համարվել, իսկ ծիծաղելի չափի թոշակներն էլ արդեն որերորդ տարին է՝ չեն բարձրանում, քանի որ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների աղքատության պատճառ նրանց մտածելակերպն է համարում: Կամ այդ ի՞նչ հավելյալ արդյունք են ապահովելու պարեկները, որ արժանացել են էլեկտրամոբիլներով ծառայություն իրականացնելու հաճույքին: Բենզինային շարժիչների պատճառո՞վ էր, որ նրանցից շատերը պատուհաս են դարձել քաղաքացիների գլխին կամ վերածվել հանցագործների:
Ակնհայտ է, որ բյուջեի վրա միլիոնավոր դոլարներ արժեցած «Volvo»-ները չեն բարելավելու ՔՊ-ի ընկած վարկանիշը, ընդհակառակը՝ այնպիսի հարված են հասցնելու, որ Փաշինյանին քիչ չթվա: Իշխանությունները որոշել են շոյել պարեկների գլուխը, քանի որ հասկանում են, որ ՔՊ-ի իշխանությունը հենվում է «դուբինկաների» վրա, այլ ոչ թե ժողովրդի: Հետևաբար՝ քաղաքական առումով շատ ավելի նպատակահարմար ու էժան է նրանց էլեկտրամոբիլներով հղփացնելը, քան ասենք թոշակ բարձրացնելը՝ չհաշված «ատկատը», որ հաճախ տեղի է ունենում նմանատիպ դեպքերում:
Source: USAArmenia
Անցել է 5 տարի։ Սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմը եկավ` ավերածություններ սփռելով մեր շուրջը...Բաց աչքով տեսանելի…
Ես առհասարակ չեմ սիրում քննադատել ընդդիմությանը, որովհետեւ չեմ ուզում ինչ որ կերպ` անգամ ակամա աջակցել…
Այսօր, ինֆորմացիայի առատության շրջանում, մեզանից յուրաքանչյուրը կարող է որոշակի փաստեր համադրել և փորձելով հասկանալ իրականությունը…
Դավիթ Մնացականյան Եվս մեկ կարևոր հարցազրույց ունեցանք Հարգարժան Մկրտիչ Բաբայանի և Վրեժ Աղաջանյանի հեղինակավոր…
Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությունն առաջ է բերել մի շարք սուր հարցեր. Արփինե Սարգսյանի…