Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում


Հայտնի է դարձել, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը քառամյա ժամկետով ընտրվել է ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում: ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի տարեկան աշխատավարձը 197.000 եվրո է կազմում, ինչը բավական մեծ գումար է՝ բոլոր չափանիշներով:
Ինչո՞ւ է այս տեղեկությունն էքստրաօրդինար: Այդպիսին է, քանի որ ցանկացած նորմալ երկրում Մելիքբեկյանի պես մեկը ոչ միայն նման պաշտոնի չէր կարող հավակնել, այլև վաղուց հրաժարական էր տվել՝ անբավարար արդյունքներ ունենալու պատճառով:
Հայկական ֆուտբոլը, հայտնի փաստ է, անկախության շրջանում երբեք չի փայլել, բայց այն, ինչ որ կատարվում է հիմա հայկական ֆուտբոլի հետ, երբևիցե թերևս տեղի չի ունեցել. այդ սպորտաձևը Հայաստանում այլևս ազգայն խայտառակության է վերածվել, ինչի ապացույցը վերջերս կայացած Հայաստան-Վրաստան խաղերն էին՝ Երևանում ու Վրաստանում: Երկու դեպքում էլ վրացիները ջախջախել էին հայկական ազգային հավաքականին, բայց ոչ թե շնորհիվ իրենց բարձր պրոֆեսիոալիզմի, այլ բացառապես մեր թիմի խայտառակ խաղի պատճառով:
Երկրում տեղի ունեցած հեղափոխությունը փոփոխություններ բերեց նաև հայկական ֆուտբոլում, ու ՀՖՖ-ի պաշտոնում նշանակվեց այնպիսի մեկը, ով պետք է լոյալ լիներ ՔՊ-ական իշխանության հանդեպ, համարվեր Նիկոլ Փաշինյանի մարդը: Այդ մարդը դարձավ Արմեն Մելիքբեկյանը, որը հայկակական ֆուտբոլի հերն ուղղակի անիծեց, և փոխարենն այսքանից հետո պատժվեր, վտարվեր այդ պաշտոնից, մարդը, փաստորեն, կարիերա է անում միջազգային ասպարեզում՝ կոտրելով կարծրատիպեր:
Իրականում նրան պաշտոնից ազատելու հիմքեր կոնկրետ ՔՊ-ական իշխանությունը չունի, քանի որ նա իր ուսերին դրված պարտականություններն իսկապես փայլուն է կատարել՝ ոչնչացնելով ֆուտբոլը Հայաստանում, և քանի որ ՔՊ-ական իշխանության նպատակը Հայաստանին վնասելն է բոլոր մակարդակներում, ուստի Մելիքբեկյանը դեռ մի բան էլ խրախուսվել է:
Ի դեպ՝ Երևանում հայկական թիմին ջախջախելուց հետո Վրաստանի ազգային հավաքականին հենց հանդերձասրահում անձամբ շնորհավորել էր Նիկոլ Փաշինյանը՝ հայկական թիմի հանդեպ իր վերաբերմունքը բացահայտելով: Հետևաբար՝ ոչ մի զարմանալի բան չկա՝ հատկապես հաշվի առնելով այն, որ «ուտելու» հարցում Մելիքբեկյանը իշխանությունների հետ ազնիվ գործակցության մեջ է գտնվում՝ ոչինչ չթաքցնելով:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Երևի Աստված երբ ուզում է մեկին պատժել` սկզբում խելքն է առնում, հետո`հայրենիքը

Երևի Աստված երբ ուզում է մեկին պատժել` սկզբում խելքն է առնում, հետո`հայրենիքը Sun, 15 Mar…

12 րոպե ago

մի շարք հասցեներում 23 ժամ ջուր չի լինի

մի շարք հասցեներում 23 ժամ ջուր չի լինի Sun, 15 Mar 2026 21:45:00 +0400 «Վեոլիա…

17 րոպե ago

Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ

Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ Sun, 15 Mar…

19 րոպե ago

«Փյունիկ»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը

«Փյունիկ»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Sun, 15 Mar 2026 21:30:00 +0400 Fastex Պրեմիեր…

32 րոպե ago

Ձյուն, բուք․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ձյուն, բուք․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Sun, 15 Mar 2026 21:15:00 +0400 Միջերկրական…

47 րոպե ago

Վաղը կհայտարարենք՝ ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն․ Լևոն Քոչարյան

Վաղը կհայտարարենք՝ ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն․ Լևոն Քոչարյան Sun, 15 Mar 2026 21:05:05…

57 րոպե ago