«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

– Պարոն Բաղդասարյան, օրեր առաջ Վարդան Հակոբյան անունով ամերիկահայ մեր հայրենակիցը հրապարակային հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանն իր հետ զրույցում տեղեկացրել է ,որ Անթիլիասի հայ եկեղեցու նեկայացուցիչ հոգևորականը խոսք է տվել, որ պայմանավորված Վարդան Ղուկասյանի իրավական կարգավիճակով, հայ եկեղեցին կաջակցի վերջինիս, սակայն մեկ շաբաթ անց հրաժարվել են աջակցելու մտադրությունից։
_ Ես նման պատմությոնից տեղյակ չեմ, ինչպես և տեղյակ չեմ Վարդան Ղուկասյանի այլ գործառույթներից, որն իրավաբանության հետ կապ չունի, կամ իր մեջ պարունակում է քաղաքական երանգներ։ Իսկ,եթե նման խոսակցություն է եղել Վարդան Ղուկասյանի և հայ հոգևորականի միջև, ապա ողջունում եմ պարոն Ղուկասյանի նման քայլը՝ իմանալով հանդերձ վերջինիս որոշ աթեիստական հայացքները։Ինչ վերաբերվում է օգնության ձեռք հայցողին խոստանալը ,այնուհետև մերժելը , թող ներվի,աղերս չունի քրիստոնեական արժեքների հետ,կամ ես եմ սխալ հասկացել Քրիստոսի ուսմունքը։ Գիտեք,այս դրվագով արդեն Վարդան Ղուկասյանի հարցը չէ այնքան,որքան հայ եկեղեցու սպասավորի վարքագիծը։Հաճախացել են դեպքեր,երբ հոգևորականի խոսքում լսում ես առերևույթ վիրավորանք այս կամ այլ անձի նկատմամբ,ագրեսիվ խոսք։Մինչդեռ հարգելի հոգևոր հայրերն իրենք պետք է օրինակ ծառայեն՝ լինելու ներողամիտ,օրինապաշտ։
– Պարոն Բաղդասարյան,երբ տարիներ առաջ որոշ կրոնական աղանդներ թիրախավորեցին Հայ առաքելական եկեղեցին,նրանց պաշտպանող քաղաքացիներին ու որոշ լրատվամիջոցների,դուք կանգնեցիք հայ առաքելական եկեղեցու կողքին։
_ Ես կանգնած եմ բոլոր նրանց կողքին,ովքեր օգնության ձեռք են խնդրում,իսկ հայ առաքելական եկեղեցու անունից իրավական հարթակում հանդես գալը համարում եմ մեծագույն պատիվ։ Ինչպես մեզանից յուրաքանչյուրը,առավել ևս առերևույթ փորձության մեջ գտնվող անձիք ունեն կարիքն օգնության ձեռքի,մնացյալը ով դրան ինչպես է արձագանքում ,բումերանգի օրենքի ուժով իրեն ավելիով կվերադարձվի,ինչպես լավ, այնպես էլ վատ, ըստ արժանավույն։ Վարդան Ղուկասյանի գործն էլ, ինչպես մնացյալ գործերն ունի սկիզբ և ավարտ,արձանագրեմ ,որ շատ շուտով դուք կլսեք գործի ավարտի մասին։
Պարոն Բաղդասարյան, խոսեցինք հայ եկեղեցու մասին։Մեր եկեղեցու կանոններով պասի շրջան է ։Ինչ բարեմաղթանքներ ունեք։
-Իրավամբ,աշխարհի ամենամեծ հոգևոր համայնքը համարվում է քրիստոնեական համայնքը,իսկ ամենաշատ տպագրված գիրքը՝ Աստվածաշունչը։
Փառքը Աստծոնն է։Աստված Սէր է։ Պահքային այս օրերի խորհուրդը հասկանում եմ այսպես։ Սիրիր,Ներիր,Օգնիր։
 
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:…

4 օր ago

«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ…

4 օր ago

Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին

Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բոլորս ականատես ենք եղել մի ցավալի իրականության, որի մասին այլևս…

6 օր ago

Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել…

1 շաբաթ ago