Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հարկայինը թակելու է ձեր դուռը, եթե…
Եթե դուք կերել եք ՊԵԿ նախագահի կուտը, թե մինչ 300.000 դրամ փոխանցումները հարկավոր չէ հայտարարագրել, և կարծել եք, որ մինչ 300.000 դրամ ձեր հաշիվների մուտքերը ձեզ համար խնդիր չեն ստեղծելու։
Անպայման ստեղծելու են, մոտ ապագայում դուք պետք է պատասխան տաք ձեր հաշիվներին մուտք արած բոլոր գումարների համար։ Եվ, եթե չկարողանաք ապացուցել դրանց ապօրինի եկամուտ չլինելը, ապա հարկվելու եք, որոշ դեպքերում տուգանվելու եք, որոշ դեպքերում նույնիսկ ձերբակալվելու՝ կախված գումարի մեծությունից և հաճախականությունից։
Սկսեք ավելի լուրջ վերաբերվել ձեր ֆինանսական շարժերին։ Յուրաքանչյուր փոխանցում անելիս և ստանալիս հիշեք, որ դա արդեն ձեր անձնական խնդիրը չէ միայն, դա պետության վերահսկողության տակ է։
ՀԳ Ղազախստանում արդեն քաղաքացիները պետք է բացատրեն,թե ինչու են իրենց բնակության վայրից և աշխատավայրից հեռու գտնվող վճարային տերմինալից գումար մուտք արել իրենց իսկ հաշիվներին, և, որտեղից իրենց այդ գումարները։ Այլապես հարկ է առաջանում և մարդիկ ստիպված են լինում վճարել մի քանի տարվա կուտակված հարկեր։
Source: USAArmenia
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը…
Ծնունդով Արմավիրի մարզի «Հայկավան» գյուղից՝ ներկայումս Ավստրիայի Հանրապետությունում բնակվող Գևորգ Գրիգորյան անունով անհասկանալի մի երևույթ՝…
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ…
Հայաստանի համար վահան էր Արցախը, թիկունք, բայց հայոց երկրի պաշտպանության համար հազարավոր զոհեր և ընտրված…
Source: USAArmenia