Երկուշաբթի , 28 Ապրիլի 2025

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

Համացանցում շարունակվում է քննարկվել Անդրեի նախկին կնոջ՝ Անի Օհանյանի աղմկահարույց գրառումը:

Այս անգամ թեմային անդրադարձել է լրագրող, հաղորդավար Արա Ղազարյանը:
«Ժողովո՛ւրդ, անմեղության կանխավարկածի մասին լսե՞լ եք: Հարցս ուղղում եմ հազարավոր քոմենթներ գրողներին, ովքեր դատապարտում են Ադրեին, պահանջում քառատել նրան, անեծքախառը մեկնաբանություններ գրում: Դատարանի վճիռ չունենք, որտեղ Անդրեն ներկայացված է որպես բռնարար… Անդրեն իմ ընկերն է, շփվել եմ պարբերաբար՝ երբեմն մտերմիկ, երբեմն ընդմիջումներով: Ժողովո՛ւրդ, բռնարար լինելը կամ կին ծեծելն Անդրեի մասին չէ: Երկրորդ, եթե եղել է բռնության ցանկացած դրսևորում, ես դատապարտում եմ, որովհետև ընտանեկան բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է, բայց սպասենք դատարանի վճռին: Դատավարությունն ԱՄՆ-ում է… Անդրեն ունի սրտի խնդիրներ, մի քանի ստենդ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ ձեզնից որևէ մեկը դրանից չի երջանկանալու, ավելի՛ն, ձեր խղճի վրա թթվելու է»,- տեսաուղերձում ասել է Ղազարյանը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով