Երկուշաբթի , 28 Ապրիլի 2025

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում


Կապանում էկոպարեկային ծառայութան աշխատակիցների առաջ ունեցած իր ելույթում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, թե պետության կողմից տրամադրված նոր ավտոմեքենաները իրենց հետ կբերեն «նոր պատասխանատվություն»՝ անտառները պահպանելու: Միաժամանակ, ըստ Փաշինյանի, քաղաքացին չպետք է էկոպարեկներին ընկալի որպես կոպեկ փախցնող, թփի տակ պաղկվող ու ապօրինության մղող, քանի որ պետք է տեղի ունենա մարդու փոփոխություն:
Փաշինյանի բարձրաձայնած նպատակները, իհարկե, վեհ են հնչում, հուսադրող ու խոստումնալից, բայց հարց է առաջանում՝ կա՞ն օբյեկտիվ նախադրյալներ կամ պայմաններ՝ նոր քաղաքացի, առավել ևս՝ համազգեստավորի նոր տեսակ կերտելու:

Էկոպարեկային ծառայության ստեղծումն ինքնին բավական լուրջ քննադատությունների արժանացավ: Մինչ իշխանությունները տրտնջում են, թե չեն կարողանում, ասենք, թոշակ բարձրացնել, քանի որ բյուջեում փող չունեն, դրան զուգահեռ բուծվում են տարբեր տեսակի պարեկներ, որոնց գոյությունը հայ իրականությունում ոչնչով չի հիմնավորվում:
Նիկոլ Փաշինյանը պահանջում է նոր մարդու ձևավորում, նոր արժեհամակարգի դավանում՝ չցանկանալով, սակայն, արձանագրել, որ բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչումը տեղի է ունենում միայն վերևից սկսելու դեպքում: Այս իմաստով ՔՊ-ականներից քանի՞սն են նոր մարդ համարվում: Լրագրողի վրա հայհոյանք դնողը, թե՞ ասենք կին լրագրողին շուրթերը սրբելու կոչ հնչեցրած Անդրանիկ Քոչարյանը…
Մի բան հստակ է՝ ներքևում կանգնածների համար օրինակ են ծառայում վերին էշելոններում հանգրվանողները: Թերևս հենց սա է պատճառը, որ Հայաստանում ոչ մի բարեփոխում իր վերջնական նպատակին չի ծառայում, ձախողվում կամ ձևական է դառնում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Փաստ». Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի հայերի միությունը մի շարք միջոցառումներ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով