Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը


Ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքի Խնածախի մշակույթի տան ուղղությամբ արձակված կրակոցների ֆոնին իրավիճակի վերաբերյալ սեփական մեկնաբանությամբ է հանդես եկել ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ տարակուսելի հայտարարություններ անելով: Նա, մասնավորապես, խնդիր չի համարել ադրբեջանական կրակոցները՝ հայտարարելով, թե դրանք ոչ նշանառու, անհասցե կրակոցներ են ընդամենը, իսկ սահմանին կուտակումներ չկան՝ չնայած տեղեկություններն այդ մասին այս օրերին բավական շատացել են: Միաժամանակ փոխնախարարը վստահեցրել է, որ որևէ խնդիր ծագելու պարագայում նախարարությունն անմիջապես տեղեկատվություն կտրամադրի:
Սուրեն Պապիկյանի տեղակալի այսօրինակ հայտարարությունը նոնսենս է: Իրականում ադրբեջանական կողմից լսվող կրակոցները բավական վաղուցվա պատմություն ունեն. մոտ մեկ ամիս է՝ սահմանագծի տարբեր հատվածներում լսվում են կրակոցներ: Սկզբում ասում էին՝ թուրքերը Նովրուզ են նշում ու օդ կրակում, հետո այդ կրակոցները շատ ավելի հասցեական դարձան, ինչը, սակայն, չօգնեց, որ իշխանությունները վերջապես ճշմարտությունն ասեն առկա իրավիճակի մասին:
ՊՆ-ն, անշուշտ, թաքցնում է այն իրականությունը, որ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության մասին հայտարարությունները ոչ միայն որևիցե արձագանք չեն ստացել թշնամական կողմում, այլև թուրքերն ավելի են լկտիացել, ինչ, իհարկե, բնական է. թուրքը երբեք կանգ չի առնում:
Բայց փոխնախարարի այսօրինակ հայտարարությունները վտանգավոր են հատկապե նրանով, որ ի ցույց է դրվում հասարակություն – ՊՆ կապի իրական որակը, այն ,թե ինչպես են մարդկանց «գլխի տակ փափուկ բարձ դնում»՝ ելնելով թերևս քաղաքական պատճառներից. այն դասախոսությունները որոնցով հանդես են գալիս Փաշինյանն ու նրա կինը, չեն տեղավորվում այն իրականության սահմաններում, որի պայմաններում ապրում են հատկապես սահմանամերձ բնակավայրերի բնակիչները:
Մի կողմից՝ քարոզվում է, թե այդ հայն է ագրեսոր, այլ ոչ թե թուրքը, մյուս կողմից՝ թուրքը շարունակում է նշանառության տակ պահել հայկական բնակավայրերը՝ գործնականում ապացուցելով փաշինյանական դասախոսությունների հակագիտականությունը՝ ակամա հիշեցնելով 44-օրյայի օրերը, երբ սուտ քարոզչության քողի ներքո թաքցվում էր ադրբեջանական առաջխաղացումը:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Ո՞վ է նա, որ համբերում է կասկածներդ ու հանգցնում բոլոր վախերդ

Ո՞վ է նա, որ համբերում է կասկածներդ ու հանգցնում բոլոր վախերդ Sun, 15 Mar 2026…

8 րոպե ago

Մոսկվան կրկին հարձակման է ենթարկվել․ ինչ է հայտնի

Մոսկվան կրկին հարձակման է ենթարկվել․ ինչ է հայտնի Sun, 15 Mar 2026 15:30:00 +0400 Մոսկվայի…

23 րոպե ago

Տանը կատակում եմ՝ ես եմ լինելու Հայաստանի առաջին կին վարչապետը․ Անի Քոչար

Տանը կատակում եմ՝ ես եմ լինելու Հայաստանի առաջին կին վարչապետը․ Անի Քոչար Sun, 15 Mar…

38 րոպե ago

«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին

«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին Sun, 15 Mar 2026 15:00:00 +0400…

53 րոպե ago

Եկեղեցին հանապազ աղոթում է խաղաղության համար, մեզ Աստվածային խաղաղություն է պետք․ Տեր Ասողիկ

Եկեղեցին հանապազ աղոթում է խաղաղության համար, մեզ Աստվածային խաղաղություն է պետք․ Տեր Ասողիկ Sun, 15…

1 ժամ ago

Մոսկվայում տրամվայներ են միմյանց բախվել․ կան վիրավորներ

Մոսկվայում տրամվայներ են միմյանց բախվել․ կան վիրավորներ Sun, 15 Mar 2026 14:30:31 +0400 Մոսկվայում երկու…

1 ժամ ago