Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում


Ազգային ժողովի ապրիլտասնհինգյան նիստին Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի կրթական համակարգը գովերգող հայտարարություններով, ավելի ճիշտ ՝ այդ համակարգի «բարգավաճմանը» միտված իշխանական քայլերի նկարագրությամբ՝ պնդելով, թե ամենաշատը հենց իրենք են գնահատում կրթության արժեքն ու նշանակությունը: Փաշինյանը հայտարարել է, թե մոտ 100 մլն դոլար փող են հատկացրել տարբեր ծրագրերով ուսուցիչների վարձատրությունն ավելացնելուն, ինչի արդյունքում, ըստ նրա, այսօր ՀՀ-ում 597 հազար 500 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա:
Ավելին՝ հավելյալ 74,3 մլրդ դրամ տրամադրվել է գիտության ֆինանսավորմանը, իրականացվել է գիտաշխատողների աշխատավարձի բարձրացում 105%-300%-ով: 2018-2024 թվականներին նախորդող 7 տարիների համեմատությամբ, ըստ բանախոսի, գիտության ֆինանսավորումը ՀՀ-ում ավելի քան կրկնապատկվել է:
Չոր թվերը, իհարկե, բավական գայթակղիչ են թվում, բայց հարց պետք է առաջանա՝ ինչի՞ են այդ փողերը հանգեցրել գործնականում:
Հանրահայտ ճշմարտություն է, որ ցանկացած գործում փողը միայն դրա կեսն է: Ընդ որում՝ արձանագրենք, որ այն պարգևավճարների հետ համեմատած, որոնք բաժանվում են ասենք նույն Երևանի քաղաքապետարանում, այդ 100 մլն դոլարն այդքան էլ չի տպավորում, և որքան էլ Ժաննա Անդրեասյանը փողի խնդիր չունի, փաստ է, որ կրթության որակն այս տարիներին միայն ընկել է, որի պատճառն այն բարեփոխումներն են, որոնք իրականացնում է Ժաննա Անդրեասյանը:
Ուսուցիչների աշխատավարձերից խոսող իշխանությունները կարո՞ղ են ասել՝ քանի ուսուցիչ է ստանում Հայաստանում 400 հազար և ավելի դրամ գումար: Նմանների թիվը խիստ սիմվոլիկ է, իսկ մանկավարժների բացարձակ մեծամասնության եկամուտը չի գերազանցում 150000 դրամը, որ ներկայիս ինֆլյացիայի պայմաններում բավարար չի կարող դիտարկվել:
Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե ինչ վերջնական նպատակ է ԿԳՄՍՆ-ն իր առաջ դնում, ինչպիսի՞ քաղաքացի է նա կրթում, ի՞նչ արժեհամակագ է քարոզում:
Այն նարատիվները, որոնք Ժաննա Անդրեասյանն է առաջ տանում՝ Նժդեհին ֆաշիստ համարող, չի կարող ծառայել հայկական պետության ու հասարակության իրական նպատակներին: Ադրբեջանի գիտակրթական համակարգը, օրինակ, այս իմաստով վաղուց է կողմնորոշվել. այն կերտում է նվաճող սերունդ: Իսկ ի՞նչ են կերտում Նիկոլ Փաշինյանն ու նրա նախարարուհին, անդեմ, ազգային արժեհամակարգից զերծ, հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ սահմանափակող սերունդնե՞ր:
Ա՛յ հեց այս հարցն է, որ նախ պետք է պարզաբանել ու հետո միայն մտավորականության եկամուտների մասին խոսել:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ… Արիս Քարամյան

Բենզինը հոտ ունի, և մարդիկ սովոր են դրան։ Բայց սա հոտ չէ։ Սա հիշողություն է,…

3 օր ago

«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում

Երբեմնի ընդդիմադիր գործիչ, «Բայազետ» ազատամարտիկների միության փոխնախագահ Անուշ Զուրաբյանը, որ ոչ վաղ անցյալում քննադատում էր…

3 օր ago

2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը

հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած…

3 օր ago

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն

«Ազդարար» կայքում դատախազության հրապարակած ծանուցման համաձայն՝ գլխավոր դատախազություն են հրավիրվել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն…

2 շաբաթ ago

Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան

Դիաննա Գասպարյանը այն եզակի ՔՊ-ականներից է, որն էջմիածինն ամենաշատն է սիրել և մեծարել յուրովի՝ լավագույնս…

3 շաբաթ ago

Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 21-ից Վաղարշապատ համայնքի ղեկավարի…

3 շաբաթ ago