Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուշագրավ հայտարարություն կատարեց:
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ երրորդ նախագահը հայտարարեց, որ նիկոլը մինչև 2026 թվականը չի ձգելու և իրենք (ՀՀԿ) ունեն իշխանափոխության հստակ ծրագիր, որը հիմա չեն բացահայտում:
Չեմ կարծում 25 տարի Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր կարևոր պաշտոններում ծառայած ու մեծ փորձ ունեցող նախագահ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը կարելի է անլուրջ ու պահի ազդեցության տակ կատարած հայտարարություն համարել: Հետևաբար եթե երրորդ նախագահը խոսում է հստակ ծրագրի մասին ուրեմն նման ծրագիր գոյություն ունի:
Միևնույն ժամանակ երրորդ նախագահի ու ՀՀԿ-ի հետ աֆիլացված տասնյակ ԶԼՄ-ներ վերջին շրջանում շարունակաբար ընդգծում են, որ գոյություն ունի իշխանափոխության 4 տարբերակ՝ մահ, դատախազի կողմից քրեական գործի հարուցում ու ձերբակալում, հրաժարական և իմփիչմենթ (բացառելով ու շրջանցելով 5-րդ՝ ընտրությունների տարբերակը):
Տարբերակներից առաջինի վրա միայն Աստված վերահսկողություն ունի: Երկրորդի հնարավորությունը գրեթե զրո է: Երրորդի համար պահանջվում է մի քանի հարյուր հազար ցուցարարների գեներացում, որը նույնպես այս պահի դրությամբ անհնարին է, իսկ հնարավոր լինելու դեպքում էլ դժվար թե նիկոլը դրա դիմաց հանձնվի:
Հետևաբար մնում է միայն 4-րդ կամ իմփիչմենթի տարբերակը:
Գոնե այս պահին չկա այլ տարբերակ:
Հիմա հարց է առաջանում եթե իմփիչմենթն է իշխանափոխության համար Հանրապետականի նկատի ունեցած ծրագիրը ապա ինչո՞ւ դրա մասին հստակ կերպով չի բարձրաձայնվում ու փոխարենը բոլորը շարունակում են թաքնվել Նարեկ Մալյանի ու Էդգար Ղազարյանի թիկունքում:
Եթե իմփիչմենթը Հանրապետականի կամ «Պատիվ ունեմ» դաշինքի իշխանափոխության տարբերակն է դա իրենց սահմանադրական իրավունքն է ու կարող են հենց այսօր էլ սկսել գործընթացը իրենց ցանկացած թեկնածուով ու բնականաբար դրա մասին բարձրաձայն հայտարարելով նաև ստանձնել դրա քաղաքական պատասխանատվությունը:
Հաջողության դեպքում նիկոլին հաղթելու թագն ու պսակը կլինի իրենցը, իսկ ձախողման դեպքում պարտավոր կլինեն հանրության դիմաց ստանձնել հերթական պարտության ու նիկոլին ԱԺ-ի կրկնակի վստահության ձայնով օժտելու պատասխանատվությունը:
«Հայաստան» դաշինքի պատգամավորներն իրենց հարցազրույցներում անգամներ հայտարարել են, որ իրենք պատրաստ կլինեն իրենց ստորագրությունը դնել նիկոլին հեռացնելուն ուղղված ցանկացած նախաձեռնության տակ որը կունենա նախաձեռնության պատասխանատվությունը հստակ կերպով իր վրա վերցնող կողմ:
Ռոբերտ Մարգարյան
Լոս Անջելես
Source: USAArmenia
Source: USAArmenia
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ…
Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բոլորս ականատես ենք եղել մի ցավալի իրականության, որի մասին այլևս…
Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել…
Source: USAArmenia