Ապրիլի 24-ը՝ յուրատեսակ լակմուսի թուղթ. ինչպե՞ս բացատրել աշխարհի սառնասրտությունը

Ապրիլքսանչորսյան իր ուղերձում ԱՄՆ նախագահ Թրամփը ձեռնպահ է մնացել «ցեղասպանություն» եզրույթը գործածելուց, ինչը դատապարտել են ոչ միայն ամերիկացի որոշ կոնգերսականներ, այլև Ամերիկայի Հայ Դատի Հանձախումբը:

Թրամփն իր առաջին նախագահության օրոք ևս ոչ մի անգամ չի գործածել «ցեղասպանություն» եզրույթը, ու չնայած նախագահ Բայդեի օրոք ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչեց Ցեղասպանությունը, սակայն Թրամփի այսօրինակ ժեստը չի կարող չտալ լրջագույն հետևությունների առիթ: Սակայն ամենից առաջ հարցեր պետք է ուղղել հայաստանյան իշխանություններին:
Բանն այն է, որ այս տարի իրերն իրենց անուններով կոչելուց հրաժարվել են ոչ միայն օվկիանոսից անդին, այլև եվրոպացիները. ԵՄ-ի որևէ բարձրստիճան պաշտոնյա այս տարի չի ցավակցել հայկական կողմին, և սա՝ մի դեպքում, երբ Եվրամիության 17 երկիր ճանաչել է Ցեղասպանությունը, իսկ ՍԵՊԱ-ի 6-րդ հոդվածն ամրագրում է, որ կողմերը պարտավոր են ցեղասպանության հանցագործության դեմ միասնական կերպով պայքար մղել:
Սա նշանակում է, որ ՔՊ-ական իշխանությունը տապալել է ոչ միայն հայ-ամերիկյան, այլև հայ-եվրոպական օրակարգը մի դեպքում, երբ առնվազը հայտարարությունների մակարդակում Հայաստանը փորձում է ստեղծել տպավարություն, թե ուղղություն է վերցրել դեպի Արևմուտք: Եթե իսկապես Արևմուտքի կողմից Հայաստանն այսօր ընկալելի երկիր է, ապա ինչո՞ւ է աշխարհաքաղաքական այդ բևեռը նման անտարբերություն դրսևորում հայության ցավի նկատմամբ:
Նման սառնասրտության պատճառը շատ պարզ է՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա արտգոծնախարարի վարած քաղաքականութան հետևանքով:
Հայաստանը իր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից բացառել է Ցեղասպանութան միջազգային ճանաչումն ու պահանջատիրությունը, իսկ այդ ամենը ՔՊ-ականները բացատրում են թուրքերի հետ խաղաղություն կառուցելու ցանկությամբ մի դեպքում, երբ նույն Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով ատամներն է սրում՝ վայելելով Անկարայի անվերապահ աջակցությունը: Նույնիսկ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների այրման դեմ են բողոքում հայ իշխանավորներն ու լացակումաց պահանջում չանարգել թշնամական սիմվոլները: Նման երկրի ու ժողովրդի հետ է՛լ ինչպե՞ս են վարվում:
ՔՊ-ական իշխանության վերարտադրության դեպքում Հայաստանին ու հայ ժողովրդին է՛լ ավելի սոսկալի բաներ են սպասվում, ընդհուպ՝ մի նոր ցեղասպանություն՝ առնվազն արցախյան մոտիվներով:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Կիմ Չեն Ընի աղջիկը՝ երկրի ղեկավարի իրավահաջորդ

Կիմ Չեն Ընի աղջիկը՝ երկրի ղեկավարի իրավահաջորդ Tue, 07 Apr 2026 01:00:44 +0400 Ապրիլի 6-ին…

9 րոպե ago

Լուսնային նոր մրցավազք

Լուսնային նոր մրցավազք Tue, 07 Apr 2026 00:30:36 +0400 Լուսնային նոր մրցավազքը սկսվել է այն…

39 րոպե ago

Գտնվել է Վինսենտ Վան Գոգի անհայտ նկարը

Գտնվել է Վինսենտ Վան Գոգի անհայտ նկարը Tue, 07 Apr 2026 00:00:23 +0400 Բուդապեշտում ամենայն…

1 ժամ ago

Կանխվեց ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Կանխվեց ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը Mon, 06 Apr 2026 23:45:38 +0400 Ավազակության նախապատրաստման բացահայտման…

1 ժամ ago

«Team Moms»․ Քիմ Քարդաշյանը նոր շոուի պրոդյուսեր է

«Team Moms»․ Քիմ Քարդաշյանը նոր շոուի պրոդյուսեր է Mon, 06 Apr 2026 23:30:38 +0400 Ամերիկահայ…

2 ժամ ago

Խոշտանգել են քաղաքացուն և նրա անչափահաս եղբորորդուն

Խոշտանգել են քաղաքացուն և նրա անչափահաս եղբորորդուն Mon, 06 Apr 2026 23:15:48 +0400 ՀՀ քննչական…

2 ժամ ago