«Փաստ». Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի հայերի միությունը մի շարք միջոցառումներ է կազմակերպել Մոսկվայում և ՌԴ այլ բնակավայրերում:
Ի մասնավորի, ՌԴ մայրաքաղաքում անցկացվել է բավական ներկայացուցչական համաժողով «Ցեղասպանություն. հիշողություն և նախազգուշացում. Ժամանակակից մարտահրավերներ» թեմայով: Համաժողովի ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը բավական կոշտ ելույթ է ունեցել՝ մասնավորաբար նշելով, թե «Հայաստանի իշխանությունները հրեշավոր են վարվում՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության փաստը կամ առաջարկելով հաշվել այդ տարիներին սպանված հայրենակիցներին, այս հար ցում նրանք Թուրքիայից էլ առաջ են անցել»։
Ուշագրավ է, որ այդ համաժողովին հրավիրված է եղել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը, սակայն նա հրաժարվել է մասնակցել և բավարարվել է Հայկական տաճարային համալիրի տարածքում գտնվող՝ Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ծաղիկներ դնելով: Մեր ունեցած տեղեկություններով, դրանից հետո նա այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, սակայն շուտով այստեղ է եկել նաև Արա Աբրահամյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, մթնոլորտը թեժացել է, Արա Աբրահամյանը կոշտ ու կտրուկ արտահայտություններ է արել, մի խոսքով՝ ասել է այն ամենը, ինչ մտածում է ոչ միայն դեսպանի, այլև, ընդհանրապես, Հայաստանի իշխանությունների մասին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Իսրայելը սարսափելի հարված է հասցրել Թեհրանին․ մանրամասներ

Իսրայելը սարսափելի հարված է հասցրել Թեհրանին․ մանրամասներ Sun, 15 Mar 2026 17:00:15 +0400 Իսրայելի պաշտպանության…

8 րոպե ago

Փաշինյանի իշխանության մայրամուտն է հիմա

Փաշինյանի իշխանության մայրամուտն է հիմա Sun, 15 Mar 2026 16:45:10 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը…

23 րոպե ago

Լիբանանի հարավը կարող է վերածվել անապատի․ Անտոնիու Գուտերեշ

Լիբանանի հարավը կարող է վերածվել անապատի․ Անտոնիու Գուտերեշ Sun, 15 Mar 2026 16:30:00 +0400 ՄԱԿ…

38 րոպե ago

Օրվա աստղագուշակ

Օրվա աստղագուշակ Sun, 15 Mar 2026 16:15:52 +0400 Խոյ Օրվա առաջին կեսին Խոյերին խորհուրդ է…

52 րոպե ago

Որքա՞ն է վաստակում Խամենեիին սպանած իսրայելցի հետախույզը

Որքա՞ն է վաստակում Խամենեիին սպանած իսրայելցի հետախույզը Sun, 15 Mar 2026 16:00:19 +0400 Իրանի գերագույն…

1 ժամ ago

Ո՞վ է նա, որ համբերում է կասկածներդ ու հանգցնում բոլոր վախերդ

Ո՞վ է նա, որ համբերում է կասկածներդ ու հանգցնում բոլոր վախերդ Sun, 15 Mar 2026…

1 ժամ ago