Մեր պայքարը՝ Արդարության, Ճշմարտության և Հայրենիքի համար է.ԴՕԿ Կուսակցության Լրատվական

Հարգելի՛ ժողովուրդ,

Վերջին շրջանում տեսնում ենք անհանգստացնող միտում. որոշ մարդիկ, ովքեր իրավական տարրական գիտելիք անգամ չունեն, հանդգնում են քննադատել մեր փաստաբանների աշխատանքը, կասկածի տակ դնել նրանց նվիրվածությունը և փորձել կեղծ կարծիք ձևավորել, թե իբր մեր փաստաբանները «վաճառված» են։
Սակայն, եկեք անկեղծ լինենք. եթե նրանց հարցնենք՝ «Իրավաբանության մեջ ինչ փորձ ունեք դուք», նրանք պարզապես կլռեն, որովհետև չունեն ո՛չ փորձ, ո՛չ էլ գիտելիք՝ այդպիսի գնահատականներ հնչեցնելու իրավունք։
Սկսեցին անվստահություն սերմանել մեր փաստաբան Լևոն Բաղդասարյանի հասցեին՝ այն փաստաբանի, ով տարիներ շարունակ պայքարել է արդարության համար՝ Հայաստանի ներսում և դրսում։ Ապա թիրախավորեցին նաև ԱՄՆ-ում մեզ աջակցող իրավաբաններին։
Սա պատահական չէ։ Սա կազմակերպված գործողություն է մեր թշնամիների կողմից, որոնք հասկանում են, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով և փորձում են խանգարել այդ ճանապարհին՝ ներարկելով կասկած, վախ ու խառնաշփոթ հասարակության մեջ։
Շատերը, ցավոք, տեսնելով այս սադրանքները և գտնվելով հույզերի ազդեցության տակ, չմտածված արձագանքում են՝ արտահայտելով սխալ կարծիքներ։ Բայց մենք խնդրում ենք ձեզ՝ մի՛ շտապեք դատել։ Մանիպուլյացիաներին տրվելու փոխարեն՝ լսեք միայն Վարդան Ղուկասյանի ուղիղ խոսքը և կուսակցության պաշտոնական հայտարարությունները։ Մի կողմ թողեք սուտ վերլուծությունները, անհիմն վարկածները և կեղծ տեղեկությունները։
Իսկ հիմա՝ ձեր հիմնական հարցի մասին.
Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է 2025 թվականի փետրվարի 20-ին։ Այսօր արդեն մոտ երկու ամիս վեց օր է, ինչ նա գտնվում է կալանքի տակ։ Եվ հիմա հարց՝ ձեր կարծիքով երկու ամսվա ընթացքում հնարավո՞ր է հավաքել հինգ տարվա ապացույցներ՝ տեսագրությունների, ձայնագրությունների, դատական փաստաթղթերի տեսքով, դրանք մանրակրկիտ ուսումնասիրել, թարգմանել ամերիկյան չափանիշներով և ամբողջական փաստարկներով ներկայացնել դատարաններին։ Մի քիչ մտածեք՝ դա ինչ ահռելի ծավալի, ինչպիսի ճշգրիտ և պատասխանատու աշխատանք է պահանջում։ Մի մոռացեք նաև, որ այդ բոլոր նյութերին ծանոթանում են նաև դատարանները, ինչը ևս ժամանակ և բարձր իրավական մշակույթ է պահանջում։
Այս բոլորը կազմակերպելը պահանջում է հսկայական թիմային աշխատանք, բանիմաց մասնագետներ, անքուն գիշերներ ու տարիների փորձ։ Մենք դա անում ենք ամենայն պատասխանատվությամբ և հետևողականությամբ՝ ի տարբերություն այն «վերլուծաբանների», որոնք միմիայն դատում են իրենց սոցցանցային գրառումներով և մատների վրա հաշվված գիտելիքներով։
Բայց, գիտեք ի՞նչն է ամենակարևորը՝
ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ ԵՎ ՉԵՆ ԷԼ ԿԱՐՈՂ ԻՄԱՆԱԼ, ԹԵ ԻՆՉ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԵՆՔ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ։
Այո՛, նրանք մտածում են, թե գիտեն մեր քայլերը, բայց իրականում մենք շատ ավելի խորը, խելացի և հեռատես պլաններ ունենք։ Այդ անակնկալները նախատեսված են հենց իրենց համար՝ այնպես որ՝ ժամանակը գա, և իրենք կկանգնեն իրենց իսկ գործած անօրինականությունների, ստի ու սադրանքների դեմ մերկ ու անզեն։
Մենք աշխատում ենք լուռ, հետևողական և վճռական, առանց ավելորդ աղմուկի, առանց էմոցիոնալ պայթյունների։ Բայց՝ երբ գա պահը, մեր պատասխանն այնքան հստակ, այնքան հիմնավոր և այնքան հարվածային կլինի, որ այլևս ոչ մի մանիպուլյացիա, ոչ մի կեղծ լուր, ոչ մի սադրանք նրանց չի փրկի։
Հարգելի՛ ժողովուրդ,
Մեր պայքարը՝ Արդարության, Ճշմարտության և Հայրենիքի համար է։ Իսկ ճշմարտության հաղթանակը ժամանակի հարց է։ Այդ ճշմարտության ճանապարհին մենք չե՛նք վախենում ոչ զրպարտություններից, ոչ էլ սադրանքներից, որովհետև մենք գիտենք՝ ո՛վ ենք և ո՛ր ճանապարհով ենք գնում։
Մի՛ տրվեք սուտ խոսքերին։ Լսեք միայն Վարդան Ղուկասյանին և կուսակցության պաշտոնական հայտարարությունները։ Վստահե՛ք փաստերին, ոչ թե ստին։
Մեր քայլերը դեռ շատերին են զարմացնելու։
ԴՕԿ Կուսակցության Լրատվական
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ… Արիս Քարամյան

Բենզինը հոտ ունի, և մարդիկ սովոր են դրան։ Բայց սա հոտ չէ։ Սա հիշողություն է,…

3 օր ago

«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում

Երբեմնի ընդդիմադիր գործիչ, «Բայազետ» ազատամարտիկների միության փոխնախագահ Անուշ Զուրաբյանը, որ ոչ վաղ անցյալում քննադատում էր…

3 օր ago

2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը

հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած…

3 օր ago

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն

«Ազդարար» կայքում դատախազության հրապարակած ծանուցման համաձայն՝ գլխավոր դատախազություն են հրավիրվել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն…

2 շաբաթ ago

Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան

Դիաննա Գասպարյանը այն եզակի ՔՊ-ականներից է, որն էջմիածինն ամենաշատն է սիրել և մեծարել յուրովի՝ լավագույնս…

3 շաբաթ ago

Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 21-ից Վաղարշապատ համայնքի ղեկավարի…

3 շաբաթ ago