Ապրիլի 26-ը Նիկոլ Փաշինյանը հռչակել է՝ Քաղաքացու օր, որի առթիվ արդեն 7 տարի է՝ ին-որ ուղերձներ է հղում՝ ուղղված քաղաքացիներին՝ դրանցում անելով այնպիսի հայտարարություններ ու պնդումներ, որ թվում է՝ իշխանություններն այլ մոլորակներում են ապրում՝ մի իդեալական աշխարհում, որն այդպիսին է դարձել բացառապես 2018-ին տեղի ունեցած հեղափոխության շնորհիվ:
2025-ի ուղերձը ևս այս առումով բացառություն չի կազմել. Նիկոլ Փաշինյանը պնդել է՝ պետությունն այլևս պատկանում է ժողովրդին, իսկ 2018-ից ի վեր ու շնորհիվ հեղափոխության տնտեսությունն աճել է 43.5%-ով, կոռուպցիայի դեմ պայքարում պետությունը դարձել է անողոք ու անհամեմատը՝ ավելի սկզբունքային: «Քաղաքացու օրը, ամենակարևորը, պետության ու պետականության մասին է, որովհետև չկա Քաղաքացի առանց պետության, որովհետեւ պետությունն է Քաղաքացու ինքնությունը»,-մասնավորապես՝ պնդել է Փաշինյանը:
Փաշինյանը ոչ մի խոսք չի ասել պետության ու քաղաքացու ունեցած կորուստների մասին, որոնք չէին լինի, եթե չլիներ հեղափոխությունը: Նա հմտորեն շրջանցել է թե՛ Արցախի կորստի, թե՛ Հայաստանից գրավված ու չվերադարձված տարածքների, թե՛ երկրի ապագայի թեման: Մինչդեռ պատկերն ամբողջական դարձնելու համար նախևառաջ պետք էր հենց այդ հարցերին անդրադառնալ ու գուցե փորձել բացատրություն ներկայացնել այն հարցի վերաբերալ, թե ով պետք է կրի պատախսանատվություն փոքրացած Հայաստանի, տարագիր դարձած արցախցիների և այն բոլոր բացասական բաների համար, որոնք միայն բազմանում են ու պետությունը ներսից քայքայում:
Ապրիլի 26-ը տոն չէ: Այն չի կարող տոն լինել ոչ միայն այն պատճառով, որ այդ տոնը ստեղծել է մի իշխանություն, որի օրոք տեղի ունեցան աներևակայելի մասշտաբների կորուստներ, այլև՝ այն, որ տոնական տրամադրություն չկա երկրում, և ինչպե՞ս լինի, եթե Իլհամ Ալիևն է դարձել Հայաստանի սահմանադրագիրը՝ սպառնալով մտնել Երևան:
Source: USAArmenia
Source: USAArmenia
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ…
Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բոլորս ականատես ենք եղել մի ցավալի իրականության, որի մասին այլևս…
Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել…
Source: USAArmenia