Կոտայքի մարզի 34-ամյա բնակչուհին Քննչական կոմիտե ներկայանալու մասին ծանուցագիր է ստացել լրատվական կայքերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանին առնչվող հոդվածներից մեկի տակ մեկնաբանություն թողնելու համար։ NEWS.am–ի հետ զրույցում Վերայի ամուսինը պատմեց, որ ծանուցագիրը երեկ են ստացել ու այսօր ներկայացել քննչական կոմիտե հարցաքննության։ Ըստ ծանուցագրի Վերան որպես վկա է կանչվել հարցաքննության, բայց փաստացի որպես կասկածյալ։
«Լրատվամիջոցներից մեկում հոդվածի տակ կինս գրել է՝ «ով կհանձնի Հայաստանին պատկանող տարածքները, թո՛ղ նրան ձեռքերը կտրվեն»։ Կնոջս էջը ֆեյք չէ, իրական է, դրա համար են հենց նրա մեկնաբանության վերաբերյալ վարույթ հարուցել, շատերը ֆեյք էջերով են մեկնաբանություններ թողնում։ Երևի այդպես են անում, որ մյուսներն էլ հասկանան, ու այլևս ոչինչ չխոսեն։ Այնպես չէ, որ կինս ինչ–որ բան է արել, ուղղակի մեկնաբանություն է գրել, չի կարելի մարդու ազատ խոսքի իրավունքը ոտնահարել։ Մարդիկ իրար առերես վիրավորում են…, իսկ կնոջս հարցաքննության են կանչում մեկնաբանության համար։ Սա մարդու իրավունքների ոտնահարում է»,–ասաց Վերայի ամուսինը՝ նշելով, որ կնոջ մեկնաբանությունը բռնության կոչ չէ և հստակ գործողություն իրենից չի ենթադրում։
Նա նշեց, որ ինքն ու կինը երկու մանկահասակ երեխա ունեն, բազմանդամ ընտանիք են։ Կոտայքի մարզից Երևան են տեղափոխվել, մայրաքաղաքում են աշխատում ու ապրում։
Մեր զրուցակիցը պատմեց, որ իրականացվող քննչական գործողությունների ընթացքում կնոջ հեռախոսն առգրավվել է։
Նշենք, որ ծանուցագրում նշված քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը վերաբերում է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերին, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելուն կամ քարոզելուն, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելուն։
Source: USAArmenia
«Հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան Tue, 05 May 2026…
Մոտենում են պատերազմի վերսկսմանը Tue, 05 May 2026 23:30:12 +0400 Միացյալ Նահանգներն ու Իրանը մոտենում…
Կենտրոնի թաղապետի ֆեյսբուքյան ակտիվությունն ու չստացված թրոլինգը Tue, 05 May 2026 23:15:01 +0400 Երևանի Կենտրոն…
Ընտանի կենդանիներ սպանելը կքրեականացվի Tue, 05 May 2026 23:00:56 +0400 Չեխիայի կառավարությունը հավանություն է տվել…
Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Tue,…
Դատարանը հայտնի երգչուհուն մեղավոր է ճանաչել Tue, 05 May 2026 22:30:01 +0400 Ամերիկյան դատարանը մեղավոր…