Categories: Սփյուռք

Սիլվա Հակոբյանի աննախադեպ ֆուրորը՝ Լոս Անջելեսում

Լոս Անջելեսի «Academy LA» համերգասրահում, մայիսի 11-ին, տեղի ունեցավ սիրված երգչուհի՝ Սիլվա Հակոբյանի մենահամերգը:

Ուշագրավ է, որ համերգը կայացավ մի ժանակահատվածում, երբ ԱՄՆ-ում նշվում է մայրերի տոնը՝ մայիսին: Մայրերի տոնին նվիրված մենահամերգը կազմակերպել էր Լոս Անջելեսում հայտնի «GRAND PARTY» ընկերությունը՝ Արտակ Մարտիրոսյանի ղեկավարությամբ՝ վերստին ապացուցելով համայնքում իր առանձնահատուկ տեղը հայկական մշակութային կյանքի ձևավորման գործում:
Համերգը վերածվել էր յուրատեսակ տոնակատարության՝ մայրերի ու ընտանիքի հանդեպ սիրո խորհրդանշական խորհրդով։ Շատ երիտասարդներ ներկա էին իրենց մայրերի հետ՝ համերգը նվիրելով նրանց որպես հոգեթով հարգանքի ու սիրո դրսևորում։
Սիլվա Հակոբյանն իր անմիջական շփումով, բեմական հագուստներով և գեղեցիկ կատարումներով ստեղծեց մի միջավայր, որտեղ ամեն մեկն իրեն տեսավ ու զգաց։

Երգչուհին իր խոսքում նշեց, որ անցած յոթ տարիների ընթացքում իր կյանքում էական փոփոխություններ են տեղի ունեցել․ դարձել է մայր, ունեցել է երկու զավակ, ինչը նոր լիցք է հաղորդել իր ստեղծագործական կյանքին։
Երեկոյի գեղեցկությունն ամբողջացրին «Նաիրի» պարային ստուդիայի սաները՝ Լուիզա Խաչատրյանի գեղարվեստական ղեկավարությամբ, ովքեր իրենց պարային կատարումներով շունչ ու շարժում բերեցին համերգին:
Համերգի ընթացքում ջերմ անակնկալ էր նաև Գլենդելի նորանշանակ մշակույթի կոմիսար Մարատ Հայրապետյանի կողմից Սիլվա Հակոբյանին հանձնված հավաստագիրը՝ Կալիֆորնիայի ամենաբարձր օրենսդիր ատյանի, Սենատի՝ մասնավորապես, Կալիֆորնիայի սենատոր Մարիա Ելենա Դուրազոյի կողմից: Նման հավաստագրի արժանացավ նաև «GRAND PARTY»-ի հիմնադիր Արտակ Մարտիրոսյանը՝ ի նշան գնահատանքի՝ հայ մշակույթի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար։

Նկատենք, որ չկար համերգավար և այդ պարտականությունը սիրով կատարում էր սիրված երգչուհին և դա ոչ միայն չնվազեցրեց, այլ ավելացրեց երգչուհու ջերմությունն ու անկեղծությունը հանդիսատեսի հետ:
Երբ հնչեցին Սիլվա Հակոբյանի հայտնի հայրենասիրական երգերը, հանդիսատեսը պայթեցրեց դահլիճը՝ բռնելով շուրջպար «Academy LA» համերգասրահում : Դա իսկական մշակութային պայթյուն էր՝ համախմբվածության մթնոլորտով, որտեղ ամեն հայ ուս-ուսի կանգնած զգում էր իր արմատներն ու ազգային պատկանելությունը։ Սիլվա Հակոբյանը դարձել էր մի յուրատեսակ Հայաստան, ում շնորհիվ օտարության մեջ ապրող հայ հանդիսատեսը հնարավորություն էր ստացել՝ առնելու հայրենիքի կարոտը:
Երեկոն ավարտվեց երախտագիտության խոսքերով։ Սիլվա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց իր ընկերներին, հովանավորներին և հատկապես «GRAND PARTY»-ին՝ իր կողքին լինելու համար։ Նա նաև ջերմ խոսքեր հղեց երգահան Արամ Ավագյանին՝ իր ստեղծագործական ուղու անբաժան մասնիկը լինելու համար։
Սիլվա Հակոբյանի մենահամերգը ոչ միայն երաժշտական իրադարձություն էր, այլև մշակութային տուրք՝ նվիրված հայ մայրերին։
Մայրությունը հատկապես հայկական մշակույթում բացառիկ կերպով է գովերգված, իսկ հայ մարդու առաջին ու միակ իրական սերը եղել ու մնում է մայրը: Բոլոր ազգերի մեջ էլ, անկակած, գովելի է մայրությունը, սակայն մեր՝ հայերիս մոտ այն հասցված է առավելագույնի՝ պաշտամունքի աստիճանի: Սիլվա Հակոբյանի համերգը յուրատեսակ տուրք դարձավ՝ մատուցված հայ մայրերին:
Գայանե Մանուկյան


Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Կիմ Չեն Ընի աղջիկը՝ երկրի ղեկավարի իրավահաջորդ

Կիմ Չեն Ընի աղջիկը՝ երկրի ղեկավարի իրավահաջորդ Tue, 07 Apr 2026 01:00:44 +0400 Ապրիլի 6-ին…

22 րոպե ago

Լուսնային նոր մրցավազք

Լուսնային նոր մրցավազք Tue, 07 Apr 2026 00:30:36 +0400 Լուսնային նոր մրցավազքը սկսվել է այն…

52 րոպե ago

Գտնվել է Վինսենտ Վան Գոգի անհայտ նկարը

Գտնվել է Վինսենտ Վան Գոգի անհայտ նկարը Tue, 07 Apr 2026 00:00:23 +0400 Բուդապեշտում ամենայն…

1 ժամ ago

Կանխվեց ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Կանխվեց ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը Mon, 06 Apr 2026 23:45:38 +0400 Ավազակության նախապատրաստման բացահայտման…

2 ժամ ago

«Team Moms»․ Քիմ Քարդաշյանը նոր շոուի պրոդյուսեր է

«Team Moms»․ Քիմ Քարդաշյանը նոր շոուի պրոդյուսեր է Mon, 06 Apr 2026 23:30:38 +0400 Ամերիկահայ…

2 ժամ ago

Խոշտանգել են քաղաքացուն և նրա անչափահաս եղբորորդուն

Խոշտանգել են քաղաքացուն և նրա անչափահաս եղբորորդուն Mon, 06 Apr 2026 23:15:48 +0400 ՀՀ քննչական…

2 ժամ ago