Երկուշաբթի , 23 Հունիսի 2025

Չէի կարող չգրել…Նատաշա Պողոսյան

Չէի կարող չգրել…

Ամեն առիթով «նախկինների» ու հնացած «նորերի» գզվռտոց է Ազգային ժողովում, ու զարմանում ենք, թե ուսուցչի դասերն ինչու է խանգարվում, կամ այն ո՞վ լեզու դրեց աշակերտի կամ նրա ծնողի բերանում։
Միմյանց «ուտելու», իրար մերկացնելու կեղտոտ «արվեստի» մեջ կատարելագործված են, հաղթող ու պարտվող չկա, երբ բառապաշարից չեն կաղում, բռունցքներ բարձրացնելուց չեն ամաչում, անզուսպ կեցվածքից չեն խուսափում…
Աշխարհը տեսնում է այս օրերին ընդդիմադիր թե իշխանական պատգամավորների միմյանց բզկտելը, նրանց վայնասունը, միմյանց հանդեպ այն ոխակալությունը, որ անգամ արտաքին թշնամու հանդեպ չկա։
Դպրոցում խաթարված կարգուկանոնի համար Մերձավանի դպրոցի տնօրենը մեղավոր է, դժվար չէ նրանից ազատվելը, իսկ ՀՀ Ազգային ժողովում ումի՞ց պիտի ազատվել, որ կրքերը հանգստանան, որ ամոթի զգացողություն ունենան ու միմյանց «չկոտորեն»։
Որտեղի՞ց եկավ այն «նիկոլական» թե «ոչ նիկոլական» ուսուցիչների տարանջատումը, արցախցիներին սիրելու թե չսիրելու բաժանարար գիծը, որ անգամ դպրոց է մտել, «քարուքանդ արել» դասագործընթացը, խեղաթյուրել պատմությունը…
«Տուն սարքող» չկա, բոլորը քանդող են, մեծ ու փոքր չկա, հարայ-հրոց ու բղավոց, որտեղի՞ց սովորեն, երբ դպրոցի հարցերը միջանցքում են «լուծում», երբ մոռացել են, որ երկրի հարցերը պիտի Ազգային ժողովում բարձրացնեն։
Այս աղմուկ-աղաղակի, չարաղետ ու երկրակործան գզվռտոցի մեջ կա մի անմեղություն, որ հայության ուշադրության կենտրոնում է, գոնե ամաչել է պետք, գոնե լռել է պետք, որ չխանգարենք այն կորած երկու տարեկան երեխայի փնտրտուքը Մարմարիկ գյուղում։
Որքա՜ն եմ ուզում` խաղաղվի երկիրը, խաղաղվեն մարդիկ, ու այդ լռության մեջ լսենք այն անմեղ էակի ավետաբեր ձայնը։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

Ֆրանսահայերի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հերթական հակահայ հայտարարություններով՝ ասելով, թե 3-րդ հանրապետության …