Մայիսի 16-ին՝ ժամը 23:20-ին, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով ու գանգուղեղի կոտրվածքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արսեն Կիրակոսյանը։
Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ, 29-ամյա երիտասարդը հոսպիտալացվելուց մեկ ժամ անց մահացել է։
ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։
Մասնավորապես, Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության Սպիտակի և Տարոնի բաժինների ծառայողները պարզել են, որ մի խումբ երիտասարդներ հանդիպել են Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղից Կաթնաջուր գյուղ տանող ճանապարհին՝կենցաղային հարցերով պարզաբանումներ անելու։
Պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ընթացքում մասնակիցներից 28-ամյա երիտասարդը, որը Մեծ Պարնի գյուղի բնակիչ է, քարով, ապա դանակով հարվածներ է հասցրել Արսեն Կիրակոսյանի մարմնի տարբեր մասերին։
Մեծ Պարնիի 28-ամյա բնակիչը, ինչպես նաև միջադեպին մասնակցած մի խումբ անձինք ձերբակալվել ու ներկայացվել են տարածքային քննչական բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ոստիկանություն
Source: USAArmenia
Մանկապարտեզը նվիրել է համայնքապետի՝ Տյումենում ապրող եղբայրը, շահում է Փաշինյանը Thu, 30 Apr 2026 23:45:50…
Անգլիական «Տոտենհեմի» դարպասապահը տեղափոխվում է իտալական «Ինտեր» Thu, 30 Apr 2026 23:30:59 +0400 Իտալական «Ինտերի»…
21 ժամ ջուր չի լինի Thu, 30 Apr 2026 23:26:11 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում…
Մեկի կովը խփում ա, մյուսի ցուլին մի կերպ ենք սրսկում ու դրա դիմաց կոպեկներ ստանում…
Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևերը» կուղարկի ԵՄ-ին Thu, 30 Apr 2026 23:11:09 +0400…
Լողափին առեղծվածային կապտավուն արարածներ են հայտնվել Thu, 30 Apr 2026 23:00:07 +0400 ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի…