Մայիսի 16-ին՝ ժամը 23:20-ին, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով ու գանգուղեղի կոտրվածքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արսեն Կիրակոսյանը։
Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ, 29-ամյա երիտասարդը հոսպիտալացվելուց մեկ ժամ անց մահացել է։
ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։
Մասնավորապես, Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության Սպիտակի և Տարոնի բաժինների ծառայողները պարզել են, որ մի խումբ երիտասարդներ հանդիպել են Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղից Կաթնաջուր գյուղ տանող ճանապարհին՝կենցաղային հարցերով պարզաբանումներ անելու։
Պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ընթացքում մասնակիցներից 28-ամյա երիտասարդը, որը Մեծ Պարնի գյուղի բնակիչ է, քարով, ապա դանակով հարվածներ է հասցրել Արսեն Կիրակոսյանի մարմնի տարբեր մասերին։
Մեծ Պարնիի 28-ամյա բնակիչը, ինչպես նաև միջադեպին մասնակցած մի խումբ անձինք ձերբակալվել ու ներկայացվել են տարածքային քննչական բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ոստիկանություն
Source: USAArmenia
ՔՊ֊ականների եկեղեցին պառակտելու, հպատակեցնելու, ՔՊ֊ականեցնելու մեկ այլ պասիվ֊ագրեսիվ արար Sun, 05 Apr 2026 09:15:12 +0400…
ՔՊ-ականները գժության ու անպատկառության նոր մաստեր-կլասներ են ցուցադրում Sun, 05 Apr 2026 09:00:18 +0400 Մինչ…
«Միասնության թեւերի» թիմը Դավիթ Անանյանի ղեկավարությամբ Մայր տաճարում մասնակցում է Ճրագալույցի Սուրբ Պատարագին Sun, 05…
Ինքնաթիռն ընկել է ռեստորանի վրա․ կան զոհեր Sat, 04 Apr 2026 23:55:45 +0400 Բրազիլիայի հարավում…
Տղամարդկանց՝ երկրից դուրս գալը կլինի միայն թույլտվությամբ Sat, 04 Apr 2026 23:45:17 +0400 Գերմանիայում 17-45…
Քանի զոհ եւ քանի վիրավոր է ունեցել ամերիկյան զինուժը՝ Իրանական հակամարտության այս ընթացքում Sat, 04…