Ուտել-թռնելը Դինուլիկի մոտ չի ստացվելու

Շատերի համար անակնկալ կերով օրերս Էջմիածնի քաղաքապետ Դինուլիկն էր հրաժարականի դիմում ներկայացրել՝ իր այդ որոշման համար ինչ-որ պատճառաբանություն հորինելով: Դինուլիկը փորձել էր համոզել, թե հեռանում է, որպեսզի վերջապես դառնա «տան կնիկ»՝ ամբողջութամբ նվիրվելով ընտանիքին:

Ինչպե՞ս է Դինուլը հիշվելու էջմիածնեցիների կողմից՝ հաշվի առնելով փաստը, որ բավական տևական ժամանակ զբաղեցրել է մի աթոռ, որի վրա հայտնվել է բացառապես կեղտոտ խաղերի շնորհիվ: Ինչպես էջմիածնեցիներն էին ասել, Դինուլիկը ոչ թե լավ քաղաքապետ է եղել, այլ՝ «ղոչաղ» հարս. քաղաքը գռփել-չռփելով հարստացրել է ամուսնու ընտանիքին՝ ողջ ալան-թալանը նրանց անունով ձևակերպելով:
Դինուլիկ Գասպարյանն այնքան է «կերել» քաղաքը, որ չի կարող ինչ-որ հրաժարականի դիմում ներկայացնելով ազատվել քրեական պատասխանատվությունից: Կամ նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ տված կեղծ ցուցմունքների ու գեներալ Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելն ինչպե՞ս մեկնաբանենք, երբ Դինուլիկը, կատարելով իր թիմի պատվերը, ստի ու հանցագործության միջոցով հասել էր նրան, որ պաշտոնից հեռացվել էր օրինական քաղաքապետը, իսկ նրա փոխարեն նշանակվել էր մի անփորձ պարմանուհի, որ հետո պետք է դառնար յուրատեսակ պատուհաս էջմիածնեցրիների գլխին՝ սեփական խաղամոլ ամուսնու ունեցվածքը մի քանի տասնյակ անգամ ավելացնելով:
Դինուլիկը գուցե կշարունակեր դեռ մնալ քաղաքապետ, բայց այնպիսի սկանդալների կենտրոնում հայտնվեց ոչ միայն ինքը, այլև խաղամոլ ամուսինը, որ ՔՊ-ին այլ բան չմնաց, քան նրան զոհաբերելը. Բենզալցակայաններից մեկում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը համը հանեց՝ քանի որ ոչ անհիմն կերպով կապվեց Դինուլի ամուսնու անվան հետ:
Ստացվեց, որ Դինուլին ՔՊ-ն օգտագործեց ու դեն նետեց: Գուցե հիմա Դինուլիկը քրեական պատասխանատվության չենթարկվի, քանի որ իշխանության է նրա քաղաքական թիմը, սակայն երկրում իշխանափոխությունց հետո պատիժն անխուսափելի է լինելու, քանի որ պետք է պարզվի, թե ինչպես, ինչ հիմքով է պետական միջոցների հաշվին հարստացել Դինուլի ամուսնու ընտանիքը՝ քաղաքի մեծ մասն իրենով անելով, դեռ պետք է պարզվեն՝ Մանվել ու Կարեն Գրիգորյանների դեմ հյուսված դավադրությունների մանրամասները:
Մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու Դինուլիկի հետագա ճակատագիրը, որ ոչ ոք ու ոչինչ չմոռացվի:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:…

4 օր ago

«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ…

4 օր ago

Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին

Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բոլորս ականատես ենք եղել մի ցավալի իրականության, որի մասին այլևս…

6 օր ago

Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել…

7 օր ago